«Ժողովուրդ». ԲՀԿ–ական պատգամավորին պատկանող շշերի գործարանում բռնված հրդեհի մանրամասները
ОБЩЕСТВО«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց մի քանի օր առաջ իրեն պատկանող շշերի գործարանում բռնված հրդեհի մանրամասները: «Մեծ վառարաններ են տեղադրված արտադրամասում, որտեղ հալված ապակիներ են, ջերմաստիճանը մինչև 1500 է:
Աշխատանքի ընթացքում մի փոքր ճեղք էլ եթե առաջանում է, ապա կարող է հալած ապակին դրանից դուրս հոսել, և մարդիկ հնարավոր է՝ դա չնկատեն: Այդպես էլ «լավան» դուրս է եկել, և հրդեհ է բռնկվել»,- պատմեց ԲՀԿ ական պատգամավորը: Նա նաև ասաց, որ դեռևս վնասների չափը չի հստակեցվել: «Այդքան հեշտ ու արագ հնարավոր չէ այդ ամենը հաշվել: Մենք ունենք նմանատիպ 4 արտադրամաս, հրդեհը մեկում է եղել»,-պարզաբանեց Մելիք Մանուկյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



