ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայում ԶԼՄ-ների ճնշումներով
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգները հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում մամուլի նկատմամբ իրականացվող բռնությունների, հետապնդումների ու ճնշումների առնչությամբ:
Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի հարցերովգրասենյակի ղեկավար Էլիզաբետ Թրուդոն:
«Կառավարությանը քննադատող ԶԼՄ-ներն ու անհատ լրագրողները նախընտրական քարոզարշավի ժամանակ դարձել էին ճնշումների և հետապնդումների թիրախ, ինչը կարծես նպատակ ուներ թուլացնելու քաղաքական ընդդիմությունը: Մենք Թուրքիայի իշխանություններին հորդորում ենք իրենց գոծողություններն իրականացնել համաձայն համընդհանուր ժողովրդավարական արժեքների, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրության մեջ»,- ասել է Թրուդոն՝ շնորհավորելով Թուրքիայի ժողովրդին կայացած ընտրությունների առնչությամբ:
Թուրքական «Անադոլու» գործակալությունը տվյալներ է հրապարակելընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքների վերաբերյալ, որի համաձայն,նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնականհաշվարկներով, ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 49,48 տոկոսն ստացել էվարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «ԱրդաÖ �ություն և զարգացում»կուսակցությունը (ԱԶԿ, 317 մանդատ): Ընդդիմադիր քեմալական Հանրապետականժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) ստացել է ձայների 25,31 տոկոսը (134 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,90 տոկոսը (40պատգամավոր) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 10, 75 տոկոսը (59 պատգամավոր): Տվյալներում ներառված են նաև արտերկրումքվեարկած քաղաքացիների քվեները: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 85.18 տոկոսը: Թուրքիայի մեջլիսում ընտրվել է 3 հայ պատգամավոր՝ ԱԶԿ-ից, ՀԺԿ-ից և ԺԴԿ-ից:



