Ереван, 10.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Չփորձարկված գազաբալոնով մեքենան չի լիցքավորվի». Լևոն Խալիկյան

ОБЩЕСТВО

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ամփոփել է նախորդ տարվա ստուգումների արդյունքները և արձանագրել, որ 2017 թ. ընթացքում շուկայահանված ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սերտիֆիկատների և հայտարարագրերի թիվը հասել է 1808-ի, ինչը 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 31%-ով:

Տեսչական մարմինն արձանագրել է, որ իրազեկման աշխատանքների և ստուգումների արդյունքում ապրանքների որակի համապատասխանության գնահատման անհրաժեշտությունը շատ տնտեսվարողների համար օրակարգային հարց է դարձել։

Նախորդ տարի տեսչական մարմինը ստուգումներ է կատարել 24 ոլորտներում և խախտումների բարձր ցուցանիշ արձանագրել ԱԳԼՃԿ-ների՝ 100%, սինթետիկ հիմքով լաքեր և ներկերի՝ 89%, խաղալիքների՝ 83%, օծանելիքակոսմետիկական և լվացող-մաքրող միջոցների՝ 80%, ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի՝ 67% ոլորտներում։  Ընդհանուր առմամբ, ստուգում իրականացվել է 197 տնտեսվարողների շրջանում, 161-ի մոտ (81,7%) հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ։ 2017 թ. տուգանքների ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 23 մլն դրամ։

Արձանագրված խախտումները հիմնականում համապատասխանության գնահատման փաստաթղթերի բացակայության, մակնշման, չափագիտական նորմերի առումով են։ ԱԳԼՃԿ-ների պարագայում խախտումները գազի բարձր ճնշմամբ լիցքավորելու և խորանարդ մետրով վաճառելու հետ են կապված։

Այսօր Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե մշակվել է օրենսդրական նախագիծ, որը ենթադրում է գազաբալոնները պարտադիր փորձաքննության ենթարկել և հին բալոններ չգործածել:

Եթե ԱԳԼՃԿ-ն լիցքավորի ավելի քան 200 խմ մթնոլորտային ճնշում գազ կամ լիցքավորի փորձաքննություն չանցած գազաբալոն, ապա կտուգանվի 1 միլիոն դրամով: Այս ամենը արձանագրված է շրջանառության դրվող նախագծի մեջ, մինչդեռ գործող կանոնակարգով սահմանված է 10 անգամ ավելի թույլ պատիժ՝ 100 հազար դրամ: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն ինքն է առաջարկել տասնապատկել տույժի չափը:

«Մենք ձեռնամուխ ենք եղել օրենսդրական փոփոխության, ըստ որի՝ մեքենան չի կարող լիցքավորվել, եթե գազաբալոնը փորձաքննություն անցած չէ: Չփորձարկված բալոնի դեպքում մեքենան չի լիցքավորվի: Դա երևալու է օնլայն: ԱԳԼՃԿ-ներում ներդրվող համակարգի միջոցով հնարավոր է լինելու պարզել՝ մեքենան տեխզննում անցել է, թե՝ ոչ, գազաբալոնը փորձաքննություն անցել է, թե՝ ոչ: Մյուս կողմից՝ անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ 200 մթնոլորտային ճնշումից բարձր ճնշում չի լիցքավորվելու»,- նշել է Խալիկյանը:

Բացի այդ, Խալիկյանը գազի՝ խորանարդ մետրով վաճառքը, կիլոգրամի փոխարեն, մեքենայություն է համարում: Ըստ նրա՝ խորանարդ մետրով վաճառելու դեպքում, արհեստականորեն բարձրացնելով գազաբաշխիչ համակարգի ջերմաստիճանը, տնտեսվարողները կարողանում են իքս ծավալի բալոնի մեջ ավելի շատ գազ լիցքավորել, կամ ցույց տալ, թե այնտեղ այդքան է, քանի որ գազը բարձր ջերմաստիճանի պայմաններում ընդարձակվում է:

Ւնչ վերաբերում է բենզինի ու դիզվառելիքի շուկային, ապա այստեղ խախտումները վերաբերում են կա՛մ ռեգուլյար տեսակի բենզինի՝ պրեմիումի անվան տակ վաճառքին, կա՛մ թերլցմանը:

Լևոն Խալիկյանը նաև նշեց, որ խաղալիքների շուկայում էլ վերջին անգամ հինգ տարի առաջ են վտանգավոր ապրանքներ հայտնաբերվել: Նախորդ տարի հայտնաբերվել են բազմաթիվ տնտեսվարողներ, ովքեր խաղալիքները վաճառել են առանց որակի հավաստագրի ու հայերեն մակնշման:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am

AFI назвал ленту продюсера Сева Оганяна одним из лучших фильмов годаЛатвия впервые выделит свыше €2 млрд на оборонные расходы в 2026 годуВ 2026 год — со скоростью Ucom: новогодние предложения стартовалиАдвокат: Проведены обыски в квартирах дяди и двоюродной сестры архиепископа Аршака ХачатрянаЛавров: Европа препятствует урегулированию на УкраинеCNN: в Европе начали опасаться отказа Трампа от мирных переговоров по УкраинеПашинян готов изменить Конституцию Армении в угоду мирному соглашению с АзербайджаномБвик и Idram — рядом с любителями чтенияПравительство готовит новую дубинку в «красивой» упаковке: «Паст»Сколько человек могут посадить в тюрьму? «Паст»Тотальный провал в Гюмри: «антиплитургии» - партийные собрания: «Паст»Селена Гомес и Бенни Бланко наряжают первую рождественскую ёлку как супругиОпровержение: Нападение на Миграна Акопяна произошло не на территории торгового центра «Далма»Индия и Армения работают над обменом предварительной информацией о товарах и транспортных средствахIDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоровРазъяснение: В каких условиях в УИУ содержатся священнослужители и бизнесмен Самвел Карапетян?В результате несчастного случая в Варденисе скончался армянский офицер«Крылья Татева» признаны лучшей канатной дорогой в миреШиракская епархия ААЦ пригласила верующих прийти завтра в церковь «Семи Святых Ран» в ГюмриАнастасия Демурчян завоевала серебро на чемпионате России по боксу в УфеUcom поддерживает развитие космической инженерии в Армении «Простоквашино» признан самым ожидаемым кино релизом начала 2026 годаBrent подорожала до $63,82 за баррельТрамп заявил о разочаровании: Зеленский до сих пор не прочитал мирное соглашение СШАТаиланд нанес авиаудары по Камбодже«Символ невосполнимой утраты и единства нашего народа». Абрам Овеян о Спитакском землетрясении Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»Опасный меморандум: от чего на самом деле страдает Армения? «Паст»В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности» Следующей власти придется начинать все с нуля: «Паст»Крайне опасные месседжи с Запада: «Паст»Грузия будет требовать медицинскую страховку для въезда в страну с 1 январяДело об избиении несовершеннолетнего в селе Зоракан передано в судНад базой атомных подлодок во Франции зафиксировали неопознанные дроныВ Академии наук Армении прошла выставка и презентация ведущих российских вузов Президент Индии угостила Путина вегетарианским ужиномБессрочные облигации Юнибанка выкуплены почти за суткиМы тут не причем: «Гражданский договор» прокомментировал уголовное преследование Аршака ХачатрянаПредстоятель епархии: Воскресную литургию в церкви «Сурб Йот Верк» в Гюмри совершат не служители епархииВ Москве прошел интеллектуальный конкурс для студентов Института востоковедения Азербайджанцы повредили монастырь «Сурб Аменапркич» XVII века в АрцахеТрамп выразил надежду, что сможет положить конец украинскому конфликтуДобыча полезных ископаемых — занятие не для глупых. «Паст».Team Holding объявляет о начале размещения облигаций. Андеррайтером выступает Freedom Broker ArmeniaПочему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»«Это издевательство над государственностью». «Паст»Юнибанк первым в Армении выпустил бессрочные облигации Спорное положение закона – политическая дубинка. «Паст»Пашинян против Церкви: вместо борьбы с кризисом — борьба с Католикосом: «Паст»