Արդյունաբերական ու գիտակրթական քաղաք ունենալն արդեն երազանք չէ
ОБЩЕСТВОԸնդհանուր 1 մլրդ 200 մլն դոլարի ներդրում Գագիկ Ծառուկյանի կողմից. աննախադեպ ծավալ, որի նմանը չկա ու չի եղել նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում:
Արդյունաբերական խոշոր քաղաք՝ 1 մլն քառակուսի մետր տարածքի վրա, 10-13 գործարան, որը կարտացոլի տեքստիլ արդյունաբերության ամբողջ շղթան: Հումքի թելերից մինչև կենցաղային ապրանքների ու հագուստի արտադրություն: 500 մլն դոլարից ավելի ներդրում և 5 տարվա ընթացքում 5000 աշխատատեղի բացում:
Առաջինը սրբիչի գործարանն է, որը կբացվի մայիսին: Երկու ամսից հայկական շուկա մուտք կգործի արևային համակարգերի արտադրությամբ զբաղվող «Մուլտի Սոլար» ընկերությունը: Ավելի քան 10 միլիոն դոլարի ներդրում՝ 200 աշխատատեղ: Գործարանին կից կստեղծվի նաև գիտահետազոտական կենտրոն, որտեղ կաշխատեն ոլորտն ուսումնասիրող հայ գիտնականները:
Շուտով կսկսվի նաև կրիպտովալյուտայի արտադրությունը, բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացում ու նոր տեխնոլոգիաների ստեղծում: Սրանք սոսկ բացվող աշխատատեղեր չեն, այլ Հայաստանի գիտատեխնիկական մտքի թռիչքաձև առաջընթացի հնարավորություն, որը թույլ կտա կարճ ժամանակ անց աշխարհին ներկայանալ ոչ միայն հայկական արտադրանքով, այլ հայկական գիտական մտքի նոր նվաճումներով:
Նման խոշորամասշտաբ նախագծերը մեծ գործարար Գագիկ Ծառուկյանի համար երկիրը շենացնելուն ուղղված հերթական նախագծերից է: Տարիների ընթացքում 1 միլիարդ 200 մլն դոլարի ներդրում:
Հայոց անկախ պետականության տարիների ողջ ընթացքում երբեք նման խոշորամասշտաբ ներդրումներ չեն եղել ո՛չ պետական կառույցների, ո՛չ որևէ անհատի, բարերարի, կազմակերպության կողմից:
Past.am