Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ցերեկույթ՝ Երևանի Ֆ. Նանսենի թանգարանում
ОБЩЕСТВОԵրևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ:
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում տեղի է ունեցել «Նանսենյան անձնագրերով փրկված ֆրանսահայ հայտնի հայերը» խորագրով ցերեկույթը՝ նվիրված Արշակ Չոպանյանին և Շառլ Ազնավուրի ընտանիքին: Միջոցառման ընթացքում թեմայի շուրջ հետաքրքիր զրույց-քննարկում են ծավալել բանախոսներ, արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը, ինչպես նաև թանգարանի տնօրեն Ֆելիքս Բախչինյանը:
Ցերեկույթի ընթացքում խոսվել է նաև Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մեջ Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների ունեցած դերի մասին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն