Համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում մաքրվել են նաև չնախատեսված վայրերում թափված աղբի կուտակումները
ОБЩЕСТВОՎաղ առավոտից մեկնարկած ծառատունկ-շաբաթօրյակի ընթացքում պատշաճ տեսքի են բերվել նաև մայրաքաղաքի այն հատվածները, որտեղ որոշ քաղաքացիների անփույթ վերաբերմունքի հետևանքով առաջացել էին աղբի կուտակումներ: Մաքրման աշխատանքներին մասնակցել են ինչպես Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների, քաղաքապետարանի ենթակա կառույցների, այնպես էլ պետական և մասնավոր հատվածների աշխատակիցնենր ու բազմաթիվ երևանցիներ:
Դժվարամատչելի հատվածներն աղբից մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով: Առանձին հատվածներում կիրառվել է նաև ծանր տեխնիկա:
Նշենք, որ ծառատունկ-շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին նախապես բաժանվել են բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



