Լուսին Վարդանյանը` դստեր, ամուսնալուծության և եթեր վերադառնալու ծրագրերի մասին
ЛАЙФLife.panorama.am-ն այսօր զրուցել է դերասանուհի Լուսին Վարդանյանի հետ, ում հեռուստադիտողը ճանաչեց եւ սիրեց տարիներ առաջ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հանուն սիրո» հեռուստասերիալից: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմել է վերջին տարիներին էկրանային լռության պատճառների, առաջիկա նպատակների, իր կյանքում թատրոնի դերի մասին, ինչպես նաեւ անդրադարձել է անձնական կյանքին:
Լուսին, արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ հեռուստաէկրաններին չենք տեսնում Ձեզ, հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավորված այս տեւական լռությունը այն դեպքում, երբ տարիներ առաջ դուք իսկապես շատ սիրվեցիք «Հանուն սիրո» հեռուստասերիալով:
– Այս ընթացքում ես ամուսնացա, բալիկ ունեցա, ում խնամքին ես ինձ ամբողջությամբ էի նվիրել: Հիմա արդեն, երբ նա երկու տարեկան է, կարողանում եմ ինձ թույլ տալ ավելի շատ աշխատանքին նվիրվել, որի արդյունքում էլ թատրոնում դերերս են ավելացել: Մինչև ամուսնությունը առաջարկներ ստացել եմ, որոնք պարզապես մերժում էի մի հստակ սկզբունքով՝ ինձ համար հեռուստաէկրաններին երեւալը կարեւոր չէ, ես կարեւորում եմ որակը: Այս պահին շատ կցանկանամ որակով առաջարկ ստանամ, որտեղ մեծ հաճույքով եւ սիրով կներկայանամ:
Լուսին, որակ ասելով ի՞նչն եք ամենաշատը կարեւորում:
– Ինձ համար շատ կարեւոր են խաղընկերները: Շատ լավ է, որ խաղընկերներդ մասնագիտությամբ դերասաններ լինեն, որովհետեւ երբեմն անգամ անլրջությունը կարող է խանգարել դերասաններին՝ իրենց կերպարի մեջ խորությամբ մտնելու ու արտահայտվելու համար: Իհարկե, խոսքս դիպլոմի մասին չէ, այսօր ունենք առանց համապասխան դիպլոմի դերասաններ, ովքեր շատ ճիշտ եւ լուրջ են իրենց գործը կատարում, բայց նրանք, ովքեր ուղղակի ցանկանում են ճանաչում ձեռք բերել եւ չգիտես էլ ինչպես են հայտնվել էկրաններին, այ նրանք կարող են անգամ խանգարել դերասաններին: Այսինքն՝ կարեւոր է ոչ թե դիպլոմը, այլ համապատասխան մոտեցումը: Առհասարակ, ինձ համար շատ կարեւոր է տվյալ գործին միտված անձնակազմի մոտեցումը: Շատ կարեւոր է նաեւ հոնորարը, որովհետեւ այսօր ոչ մեկը չի կարող անընդհատ առանց հոնորարի կամ շատ քիչ հոնորարով աշխատել: Իհարկե, հոնորարը գոնե ինձ համար վերջին պլանում է, որովհետեւ վատ անձնակազմի, բայց լավ հոնորարի դեպքում որակյալ գործն անհնար է:
Լուսին, այսօրվա մեր հեռուստասերիալները Ձեր ցանկացած որակից շա՞տ են հեռու:
Շարունակությունն այստեղ:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
За два месяца девять лет восполнится? «Паст»
4
Цены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам Ирана
5
Когда земля уходит из-под ног: «Паст»




