Ереван, 07.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ամերիկացի փորձագետները չեն բացառում, որ A321-ի աղետի պատճառն ինքնաթիռում պայթյունն էր

ОБЩЕСТВО

Panarmenian.net-ը գրում է.

ԱՄՆ արբանյակը ջերմային բռնկում է գրանցել Սինայի վրա ռուսական ինքնաթիռի կործանման պահին, ինչը կարող է վկայել վառելիքի բակում պայթյունի կամ ռումբի պայթյունի մասին: Այդ մասին հայտնել է ամերիկյան CBS News հեռուստաալիքը սեփական թղթակցի վրա հղումով:

Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus-321 օդանավը, որը կատարում էր 9268 Շարմ էլ Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթը, որը դուրս է եկել Եգիպտոսից Մոսկվայի ժամանակով 6.21-ին, 23 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: Ինքնաթիռում կար 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Աղետի հնարավոր պատճառների թվում նշվում են նաև տեխնիկական անսարքությունները»:

«ԱՄՆ ինֆրակարմիր արբանյակը ջերմային բռնկում է գրանցել Սինայի վրա ռուսական ինքնաթիռի աղետի պահին: Տվյալները վերլուծվում են, որոշելու համար, թե ինչն է եղել բռնկման պատճառը: Դա կարող էր լինել ռումբի պայթյունի հետևանքով, կամ վառելիքի բակում բռնկման հետևանքով որպես մեխանիկական անսարքության հետևանք»,-հայտնում է հեռուստաալիքն անվտանգության գծով հատուկ թղթակից Դևիդ Մարտինի վրա հղումով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պենտագոնը սակայն հրաժարվել է մեկնաբանել այդ հաղորդագրությունը:

Մինչդեռ ԻՊ-ն մինչ օրս ոչ մի կերպ չի հաստատել իր հայտարարությունը, որ ինքն է խոցել ինքնաթիռը Սինայի թերակղզում: ԻՊ անունից միայն կարճ հաղորդագրություն է տարածվել, որը հաստատված չէ ոչ մի վիզուալ վկայությունով:

Հայտնի ամերիկյան Stratfor վերլուծական գործակալությունը, որը փորձագետներից ու լրագրողներից շատերը անվանում են «ստվերային ԿՀՎ», կարծում է, որ «Կոգալիմավիայի» օդանավի կործանման ամենահավանական պատճառը պայթուցիկ սարքի պայթյունն է ինքնաթիռում: «Հաշվի առնելով այլ սցենարների քիչ հավանական լինելը, առավել հավանական է թվում, որ ինքնաթիռի կործանման պատճառը պայթուցիկ սարքի առկայությունն է եղել ինքնաթիռում»,-ասվում է վերլուծության մեջ:

Գործակալությունը բացառում է, որ ջիհադականները կարող էին խոցել ինքնաթիռը շարժական զենիթահրթիռային համակարգից: «Թեև գրոհայիններին այդ շրջանում հաջողվել է մինչ այդ խոցել եգիպտական ուղղաթիռ և հրթիռակոծել իսրայելական ինքնաթիռը, սակայն 9268 չվերթը զենքի հասանելիության շրջանակից դուրս էր: Բացի այդ, ըստ «սև արկղի» առաջին տվյալների, ինքնաթիռը չի խոցվել ցամաքից»,-ասվում է մեկնաբանության մեջ:

Մինչդեռ «Կոգալիմավիա» ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը չէր կարող մասերի բաժանվել օդում. ըստ ընկերության, դա արտաքին ազդեցության հետևանք է:«Չի կարող լինել համակարգի այնպիսի խափանում, կամ խափանումների համադրություն, որը կարող է հանգեցնել նրան, որ ինքնաթիռը մասերի բաժանվի օդում»,-ասել է ճեպազրույցում ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանրդ Սմիրնովը:

«Վթարի պատճառ չէր կարող լինել նաև էլեկտրասարքավորումների խափանումը: Նման պայմաններում օդաչուները կկարողանային մանևրել, և մինչ ցամաքին բախվելը ինքնաթիռը առանց վնասվածքի կհասներ»,-նշում են փորձագետները:

Գործակալությունն առաջարկում է չանտեսել պայթուցիկ սարքի պայթյունի հավանականությունը հենց ինքնաթիռում, առավել հավանական համարելով այդ վարկածը:

Եգիպտոսում իրազեկ աղբյուրը հայտարարել է, որ մինչ աղետի պահը A321-ի օդաչուներըտեղեկատվություն չեն ունեցել անսարքությունների մասին: «Անձնակազմի անդամների խոսակցությունները վկայում են, որ ռադարներից ինքնաթիռի անհետանալուց 4 րոպե առաջ ոչ մի արտառոց իրավիճակ չի եղել, անձնակազմը սովորական բանակցություններ է վարել կարգավարների հետ, անձնակազմն անսարքությունների մասին չի հայտնել»,-ասել է աղբյուրը, հայտնում է Interfax-ը:

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարվել է ԻՊ սիրիական օբեյկտներին ավիահարվածներ հասցնելու մտադրությունից` չստանալով լեյբորիստների աջակցությունը, հայտնում է Times-ը:

Ավիաընկերություններն իրենց հերթին խուսափում են հատել օդային տարածքը Սինայի թերակղզու հատվածում: Emirates-ը, Air Arabia-ն և Flydubai-ն արդեն չեղյալ են հայտարարել այդ ուղղությամբ չվերթները: Ավելի վաղ դա արել էին եվրոպական Air France-KLM և Lufthansa-ն:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества