Միխեիլ Սահակաշվիլիի տեղը բանտում է. Ղարիբաշվիլի
МЕЖДУНАРОДНОЕ«Եթե ինձ հարցնելու լինեք՝ Միխեիլ Սահակաշվիլիի տեղը բանտում է»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Էստոնիայի իր պաշտոնակցի հետ Տալլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ էստոնացի լրագրողի հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Միխեիլ Սահակաշվիլին պատրաստվում էր հեղաշրջում իրականացնել Վրաստանում, դա հաստատող ձայնագրությունները զետեղված են ուկրաինական կայքում: Եթե հարցնեք Վրաստանի բնակչության մեծամասնությանը՝ նրանք կասեն, որ Միխեիլ Սահակաշվիլին տեղ չունի Վրաստանի քաղաքականության մեջ: Եթե ինձ հարցնելու լինեք՝ նրա տեղը բանտում է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
1
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
IDBank впервые выпустил купонные бессрочные облигации



