Վարչապետի խորհրդականը 24 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել
ОБЩЕСТВОՀՀ վարչապետի խորհրդական Գևորգ Մալխասյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագիր է ներկայացրել նաև իր կինը:
Մալխասյանը հայտարարագրել է 79 միլիոն դրամ, 82 հազար ամերիկյան դոլար ու 1500 եվրո, իսկ կինը՝ Գայանե Ազարյանը, 50 միլիոն դրամ ու 5 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Մալխասյանի տարեկան եկամուտները կազմել են 39 միլիոն 453 հազար դրամ, որից 24 միլիոն 345 հազար դրամը շահաբաժին է, 7 միլիոն 599 հազար ու 63 հազար դրամը աշխատավարձեր են, 353 հազար 500 դրամը կենսաթոշակ է, իսկ մնացած 7 միլիոն 92 հազար դրամն էլ նշել է որպես այլ եկամուտներ: Կինը ավելի համեստ եկամուտներ ունի՝ 11 միլիոն 557 հազար դրամի չափով, որի աղբյուրը հայտարարագրում նշված չէ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



