Ամենաշատն ուզում են ազատվել Հրանուշ Հակոբյանից, իսկ ամենաքիչը՝ Դավիթ Տոնոյանից
ОБЩЕСТВОԱպրիլի 9-ին ՀՀ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը: Թե ովքեր կլինեն նախարարական պորտֆելների նոր տերերը ու կլինե՞ն, արդյոք, փոփոխություններ նախարարների շարքում, պարզ կլինի ապրիլի 17-ից հետո` նոր վարչապետի նշանակմանը հետևած 15 օրերի ընթացքում:
Նրանք, ովքեր ուշադիր հետևել են կառավարության աշխատանքին, ամենայն հավանականությամբ նաև ցանկություն կունենային իրենց տեսակետը հայտնել, թե առաջիկա կառավարության կազմում ո՞ր նախարարին կցանկանային տեսնել, որին՝ ոչ:
Հասարակության կարծիքն իմանալու համար Panarmenian.net-ի նախաձեռնությամբ էլեկտրոնային եղանակով քվեարկություն է կազմակերպվել: Հետաքրքիր է պարզել, թե մարդիկ կառավարության անդամներից ու՞մ հրաժեշտ կտային առանց վարանելու:
Երեկվա ժամը 17.00-ի դրությամբ նախարարների պաշտոնակատարներին հաջորդ կառավարությունում տեսնել-չտեսնելու ցանկությունները բաշխվել են հետևյալ կերպ:
Հասարակությունն ամենաշատն ուզում է «ազատվել» Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Նրան հաջորդ կառավարության կազմում տեսնել չցանկացողների տոկոսն ամենաբարձրն է՝ 17,19 %: Հաջորդ հորիզոնականում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է՝ 16,48 %: 12,11 %-ով եռյակը եզրափակում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Չորրորդ տեղում կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն է՝ 9,46 % ձանով: Նրան հաջորդում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ 6,98 % արդյունքով, հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանն է՝ 5,66 % ձայնով:
Ամենաքիչ դեմ ձայներ ստացել են արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ 0,62 %, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների արդեն գոյություն չունեցող գերատեսչության ղեկավար Վաչե Գաբրիելյանը՝ 0,85 % և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ 1,24 %:
Արմինե Գրիգորյան