Ալիևին ցմահ վռնդել են Ռուսաստանից
МЕЖДУНАРОДНОЕԻնչպես գրում է ռուսական «Պրայմկրայմ» կայքը, երեկ «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Բաքու չվերթի ինքնաթիռով Ադրբեջան է արտաքսվել «օրենքով գող» Իլհար Ալիևը, ով քրեական աշխարհում հայտնի է Իլհար Դմանիսկի մականունով:
ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի որոշմամբ Ալիևը ցմահ արտաքսվել է Ռուսաստանից: Ալիևը ՌԴ Կիրովյան մարզի Օմուտինսկ քաղաքի բանտից արտաքսվել է ապրիլի 2-ին, նրան տասը օր «փակել են» արտասահմանյան քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոնում:
Հիշեցնենք, որ Իլհար Ալիևը ձերբակալվել էր 2014 թ. գողական «սխոդկայի» ժամանակ, որը կազմակերպել էր Էդիկ Ասատրյանը (Ասետրինա): Գողերի հավաքը տեղի էր ունեցել Դեդ Հասանի նախկին «ռեզիդենցիայում»՝ «Ստարի ֆաետոն» ռեստորանում: «Օրենքով գողերից» երեքի մոտ այն ժամանակ թմրանյութեր էին հայտնաբերել:
Ալիևին «տվեցին» չորս տարի, որից երեքը բանտում վատ պահվածքի պատճառով նա անց է կացրել Բալաշովի խստացված ռեժիմով բանտում:
Past.am