Այսօր Երևան են ժամանել ավելի քան 200 «օրենքով գողեր» և 400 քրեական հեղինակություններ
ОБЩЕСТВОPast.am-ի տվյալներով՝ այսօր, վաղ առավոտյան, աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200-ը «օրենքով գողեր են»:
Ո՛չ, ո՛չ: Նրանք չեն եկել սատարելու Սերժ Սարգսյանին, առավել ևս՝ ցուցարարներին:
Նրանք եկել են նշելու ԽՍՀՄ տարածքում հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Հարությունյան) ծննդյան օրը: Հյուրերին դիմավորել է հայտնի հեղինակություն Արտեմ Կանևսկոյը՝ Արմեն Կանևսկոյի եղբայրը, Երևանցի «օրենքով գողեր» Մանեթի Տղա Սամոյի, Աֆոյի (Խոյեցյան) և այլոց հետ:
Արմեն Կանևսկոյը, ով մահացել է 2010 թվականին՝ 40 տարեկան հասակում, թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանոցում:
Այս պահին գերեզմանոցի հարևանությամբ գտնվող «Սան Լազարո» հանդիսությունների սրահում մոտ 700 հյուրերի հյուրասիրություն է ընթանում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



