Ереван, 07.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Պետրոս Մակեյան. «Արդեն պրովոկացիոն փոքր խմբեր են պատրաստում, որ ներդնեն ժողովրդի մեջ»

ПОЛИТИКА

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ ամիսներ առաջ տված  հարցազրույցներից մեկում տեսակետ է հայտնել, որ եթե  Սերժ Սարգսյանը առաջադրվի վարչապետի պաշտոնում, հասարակությունը կպոռթկա:

«Շատերը իմ այդ տեսակետը թերահավատությամբ, նույնիսկ հեգնանքով ընդունեցին, բայց հիմա արդեն տեսնում են, թե ինչ է կատարվում: Եվ դա պատահական չէ, քանի որ այս տարիների ընթացքում հասարակության մեջ այնքան շատ բացասական էներգիա է կուտակվել, որ պետք է մի տեղից դուրս գա: Եվ Նիկոլը կարողացավ այդ պոռթկումն իրագործել, և պետք է նրան ողջունել, իսկ թե ինչ է կատարվում Ազգային ժողովում, չեմ հետևում, քանի որ Հայաստանում արդեն 20 տարի է ընտրություն չի լինում, քանի որ ընտրական համակարգ չկա: Եվ դա պետք է արձանագրել»,- ասաց քաղաքական գործիչը:
Նրա կարծիքով դաշտում գործող բոլոր ակտիվ քաղաքական ուժերը, որոնք դեմ են այս համակարգին և Սերժ Սարգսյանի վարչապետությանը, հրապարակում են և ժողովրդի կողքին:

«Պարտադիր չէ, որ բոլորը ելույթ ունենան, որ երևա, թե ժողովրդի կողքին ենք: Այս պայքարը մի փոքր նման չէ մյուս հանրահավաքներին: Եվ ինչ կա որ, թող Նիկոլն էլ ոչ ստանդարտ ձևով շարժվի առաջ: Բայց կարծում եմ, որ ինչ-որ պահի նա կմտածի քաղաքական սոուսը ընդլայնելու, թանձրացնելու մասին: Եվ ճիշտ են այն դիտարկումները, որ պայքարի քաղաքական մասնաբաժինը պետք է ավելանա»,- ասաց Պ. Մակեյանը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդը նշեց նաև, որ ապրիլի 16-ին, երբ ոստիկանությունը նռնակներ նետեց ժողովրդի վրա, երկու խնդիր էր ուզում լուծել, սակայն հաջորդ օրը պարզ դարձավ, որ այն հակառակ էֆեկտ է ունեցել:

«Ոստիկանությունը հոգեբանական խնդիր լուծելով, ցանկանում էր վախի մթնոլորտ ձևավորել: Ինձ էլ էր հետաքրքրում, թե դա ինչ հետևանք կունենա ժողովրդի վրա՝ մարդիկ կավելանա՞ն, թե՝ կպակասեն: Հիմա տեսնում ենք, որ կրկնակի ավելացել են: Այսինքն, ինչքան ուզում է ուժ կիրառեն, նման պարագաներում արդեն գործում է ֆիզիկայի հայտնի օրենքը: Եվ ինչքան մեծացնեն ճնշումը, այնքան ավելի կմեծանա հասարակության հակազդեցությունը»,- ասաց Պ. Մակեյանը:

Քաղաքական գործչի կարծիքով իշխանությունները պետք է հասկանան, որ այլևս հնարավոր չէ նման կերպ շարունակել: Դրա համար էլ Հայաստանի Հանրապետությունում միայն Երևանը չէ, որ ոտքի է կանգնել:

«Եթե պետք է ժողովրդին ճնշեն, այդ դեպքում թող դիմեն Ալիևի օգնությանը, որովհետև նույն ոճով են վարվում ժողովրդի հետ, ինչպես Ալիևը կվարվեր: Եվ քանի դեռ իշխանություններն իրենց առողջ բանականությունը չեն կորցրել, պետք է հասկանան, որ այսպես շարունակելը և՛ երկրի պետականությունը կվտանգի, և՛ իրենց ֆիզիկական գոյությունը: Պետք է հաշվի առնել, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, ապա ոչինչ այլևս չի կարող կանգնեցնել նրան»,- ասաց Պ. Մակեյանը:

Եվ դա է պատճառը, որ ժողովուրդը իշխանություններից ձերբազատվելու համար ժամանակ առ ժամանակ ոտքի է կանգնում, բայց ամեն անգամ ստացվում է այնպես, որ նրանցից ազատվել չի կարողանում:  

«Ինչքան կարելի է չհասկանալ, որ ժողովրդի ձայնը ապրանքի վերածել ու գնել չի կարելի: Եվ բոլոր նրանք, ովքեր նման կերպ են վարվում ժողովրդի հետ, այդ ժողովրդին սննկացրել են ու դրա հաշվին են օլիգարխներ դարձել: Հիմա էլ փորձում են նրանց ձայնն ապրանքի ձևով գնել»,- ասաց Պ. Մակեյանը:

Խոսելով երեկ ԱԺ-ում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյան- ընդդիմություն հարց ու պատասխանի մասին, նա կարծիք հայտնեց, որ սուր հարցերն ու վարչապետի թեկնածուի հասցեին հնչեցված քննադատություններն ընդամենը թատերականացված ներկայացում է եղել:

«Բոլորն էլ իրենց պահվածքի պատճառով ուզում են մի ձևով իրենց դեմքը փրկել: Բոլորն էլ հայտարարել են, որ եթե ժողովրդի հանդեպ բռնություն գործադրեն, նրանք ժողովրդի կողքին կլինեն:Բայց այսօր ամբողջ օրը ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում ժողովրդի հանդեպ, բա ո՞ւր են, չեն գալիս, մտել են Ազգային ժողով ու դուրս չեն գալիս: Մենք տեղեկություն ունենք, որ արդեն պրովոկացիոն փոքր խմբեր են պատրաստում, որ ներդնեն ժողովրդի մեջ»,- ասաց Պ. Մակեյանը:

Արմինե Գրիգորյան

TRIPP: кризис доверия и неопределённые перспективы. Сурен Суренянц Одной рукой дают, другой — забирают: «Паст»Дан старт «рисованию цифр»: где проводились опросы? «Паст»Почему Государственный симфонический оркестр Армении уклоняется от ответов на вопросы? «Паст»CNN: Трамп заявил, что его не беспокоит, станет ли Иран демократическим государствомДвижение «Нет “Западному Азербайджану”» организовало конференцию на тему: «Модели мира: гарантированный мир или “Западный Азербайджан”?»Катар предупредил о мировом кризисе и росте нефти до $150Стрельба на проспекте Баграмяна Еревана: Услышали звуки, выглянули в окно – никого не увиделиАльберт Паремузян – двукратный призер первенства России по джиу-джитсуИран заявил, что заранее предупредил страны Ближнего Востока, что базы США станут мишенямиНарек Карапетян: Мы создадим для сельчан пункты закупки по всей АрменииАзербайджан вывел воинские части на боевые позицииНовая акция в Yerevan Mall в преддверии 8 марта: Idram&IDBankUBPay и MoneyTO запустили переводы из Армении в Великобританию К весенним праздникам Ucom предлагает пакеты Unity на специальных условиях Начали перегружать суды с еще большей силой: «Паст»Армения в центре внимания авторитетного американского издания։ «Паст»Власти готовятся «нарисовать» цифры опросов: «Паст»Америабанк стал первой армянской компанией, включённой в список 100 крупнейших компаний Лондонской фондовой биржи, в составе Lion Finance GroupСурен Суренянц: «Не усилим границы с Ираном - впустим 30 миллионов азербайджанцев»Они хотят, чтобы мы исчезли․ Сурен СуренянцIDBank расширяет преимущества путешествий для обладателей премиальных картБесплатные звонки и SMS-сообщения от Ucom для абонентов, находящихся на Ближнем ВостокеНа пограничном пропускном пункте Армения – Иран километровые очереди из грузовиковМахмуд Ахмадинежад жив – телеграм-канал ColonelcassadАзербайджанцы построили укрытия вблизи границы, чтобы контролировать наши села — Арман ТатоянДепутаты парламента Армении одобрили ряд законодательных поправок к действующим законамИран сообщил о поражении американского эсминцаСрочная пресс-конференция Армана Татояна по вопросам безопасностиИзраиль собирается нанести удары по 16 селам и городам ЛиванаВ Иране сообщили, что церемония прощания с Хаменеи начнется сегодняКарта Love Is… от Юнибанка — культовый дизайн и путешествие на двоих в Париж «Табу» исторической памяти: «Паст»Начало политической консолидации: cовместная заявка «Крыльев единства» и «АйаКве»: «Паст»Рейтинг сравняется с землей, нужно спасти: «Паст»Все это является примерами избирательных взяток: «Паст»От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»