Գալուստ Սահակյանի կինը 23 միլիոն դրամ շահաբաժին է հայտարարագրել
ОБЩЕСТВОԱզգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է միայն տարեկան եկամուտները, որոնք կազմել են 10 միլիոն 320 հազար դրամ, որն ստացվել է 9 միլիոն 924 հազար դրամ աշխատավարձից ու 396 հազար դրամ կենսաթոշակից:
Կինը՝ Ժաննա Աղաբաբյանը, նույնպես ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ, նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 126 միլիոն 433 հազար դրամ, իսկ տարեվերջին արդեն՝ 149 միլիոն 733 հազար դրամ:
Եկամուտներ նույնպես ունեցել է, որոնք կազմել են 25 միլիոն 209 հազար դրամ: Սրանից 23 միլիոն 300 հազար դրամը շահաբաժին է, 564 հազար դրամը կենսաթոշակ, իսկ 1 միլիոն 345 հազար դրամն էլ աշխատավարձ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



