Ереван, 16.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մոնիտորինգի արդյունքներով՝ ոստիկանությունը չի պաշտպանում խաղաղ ցուցարարների անվտանգությունը

ПОЛИТИКА

«Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունն այս օրերին իրականացնում է խաղաղ հավաքների մոնիտորինգ և արձանագրում դրանց ընթացքում ոստիկանության կողմից թույլ տրվող խախտումներն ու անգործության դեպքերը:

ՀԿ երևանյան գրասենյակի տնօրեն Շողինե Սողոմոնյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ Երևան քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների մոնիտորինգը սկսել են ապրիլի 9-ից և անցած 9 օրերի ընթացքում գրանցվել է հետևյալ պատկերը:

«Չնայած «Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն խաղաղ ցույցի վայրը պարտավոր են հսկել ոստիկանները, սակայն առաջին օրը արձանագրեցինք, որ հանրահավաքի վայրում որևէ ոստիկան չկա: Նրանք պարտավոր էին տարածքում լինել և պահպանել ակցիայի մասնակիցների անվտանգությունը: Նույն պատկերը շարունակվեց 7 օր, մինչև ապրիլի 15-ը: Երբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ միջադեպ և կիրառվեցին հատուկ միջոցներ, դրանից հետո արդեն ոստիկանական ուժերը ներկայացան, բայց մեր դիտորդները քաղաքացիներին պաշտպանող ոստիկանական ուժեր չեն տեսել, չնայած որ նրանք պարտավոր էին պաշտպանել խաղաղ ակցիայի մասնակիցների անվտանգությունը»,- ասաց Շ. Սողոմոնյանը:  

Նա նաև հայտնեց, որ ոստիկանությունը հատուկ միջողներ կիրառելուց առաջ նույնպես պարտավոր էր մի քանի անգամ բարձրախոսով հայտարարել և զգուշացնել այդ մասին:
Խոսելով ապրիլի 16-ին Հերացի-Կորյուն փողոցների հատման վայրում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ մեքենայի վարորդը մի քանի անգամ մեքենան վարել էր խաղաղ ցուցարարների վրա, իսկ այդ ընթացքում ոստիկանները ցուցարարներին պաշտպանելու փոխարեն, մի կողմ կանգնած այս ու այն կողմ էին նայում և չէին միջամտում, ասաց.
«Մենք ոչ միայն ֆիքսել ենք դեպքը, այլ անմիջապես հաղորդում ենք տարածել և ՀՀ դատախազությանը կոչ ենք արել անհապաղ քրեական գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել անօրինական գործողություններ իրականացրած վարորդին: Մեր դիտորդներն արձանագրել են, որ ոստիկանությունը թեև գտնվել է տվյալ վայրում, բայց անգործություն է ցուցաբերել: Ի դեպ, այդ վայրում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների անգործությունը ֆիքսել են նաև լրատվամիջոցները: Հայտնեմ նաև, որ դատախազությունից մեզ տեղեկացրել են, որ մեր հայտարարությունից անմիջապես հետո քրեական գործ է հարուցվել»,- ասաց կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավարը:

Խոսելով ֆեյսբուք սոցիալական ցանցում ոստիկանների անգործության վերաբերյալ մոնիտորինգ իրականացնելու մասին, նա ասաց, որ սոցիալական ցանցերով եկող չափից շատ տեղեկություններ են գալիս, բայց քանի որ այդ հարթակներից շատ են նաև իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները, ուստի կարճ ժամանակում չեն կարող այդ ամենն ուսումնասիրել:

«Հիմա ինֆորմացիայի հսկայական հոսք է գալիս, իսկ սոցիալական ցանցերում շատ «ֆեյք» ինֆորմացիա կա: Հիմա մենք մեր ուժերը կենտրոնացրել ենք այն իրադարձությունների վրա, որոնց մասին տեղեկություն ենք ստանում,  իսկ սոցցանցերի ուսումնասիրությունը կատարվում է դրան զուգահեռ, որի մասով այս պահին դեռևս որևէ ամբողջական տեղեկություն չունենք: Բացի այդ, ցանկացած վայրից մենք ուղիղ եթեր ենք իրականացնում: Այն անձինք, ովքեր այս ընթացքում տուժել են և ունեն իրավաբանական օժանդակության կարիք, ովքեր իրենց ձեռքի տակ ունեն բռնություններին ոստիկանության կողմից անգործություն ցուցաբերելու փաստեր, կոչ եմ անում դիմել մեր կազմակերպությանը»,- ասաց Շ. Սողոմոնյանը:

Նա նաև նշեց, որ դիտարկումը ԵԱՀԿ-ի կողմից խաղաղ հավաքների և ցույցերի մոնիտորինգի համար սահմանված գործիքակազմն են օգտագործում և հետագայում, երբ հրապարակվեն վերջնական արդյունքները, դրանք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին:

Խոսելով այսօրվա ընթացքում ոստիկանության բաժիններ բերման ենթարկվածների մասին՝ նա նշեց, որ իրենք զբաղվում են 13 բերման ենթարկվածներին ազատ արձակելու գործով, որոնցից 5-ին արդեն հաջողվել է ազատ արձակել:

«Բերման ենթարկվածների մեջ կան նաև անչափահասներ, որոնց մասին հայտարարություն կազմակերպությունը կտարածի ավելի ուշ»,- ասաց Շ. Սողոմոնյանը:

Արմինե Գրիգորյան

Аршака Карапетян отвечает на комментарии IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?