Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Դավիթ Հարությունյանը կտրականապես դեմ է քվեարկությանը մատերի թանաքոտման մեթոդը կիրառելուն

ПОЛИТИКА

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ ընդդիմության տեսակետի հետ, թե նույնականացման քարտերով քվեարկելու օրենքի ընդունումը ընտրակեղծիքներ կատարելու նոր հնարավորություններ է ստեղծում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ այն մտահոգությունը, որն արտահայտվում է ընդդիմադիրների կողմից, բացարձակապես որևէ հենք չունի:«Ընտրական օրենսգրքով տրված են մի քանի կարևորագույն երաշխիքներ: Ընտրացուցակները պետք է հրապարակվեն և ոչ միայն հրապարակվեն, այլ տեղադրվեն համացանցում այնպիսի ֆորմատով, որպեսզի հնարավոր լինի համեմատություն անցկացնել՝ կան կրկնություններ, թե ոչ, արդյոք նույն տվյալներով անձը հայտնվե՞լ է մի քանի տեղամասերի ընտրացուցակներում, թե ոչ: Նախորդ ընտրությունների ժամանակ պարզվեց, որ Հայաստանում կա մոտ 220 անձ, ովքեր ունեն նույն անուն, ազգանուն, հայրանունը և ծնվել են նույն տարվա, նույն ամսվÕ ¡ նույն օրը: Այս պահին Հայաստանում կա 218 նման անձ: Այս դեպքում առաջին մտահոգությունը, որ մարդը կարող է լինել տարբեր ընտրացուցակներում նույն տվյալներով, պրակտիկորեն հիմք չունի, որովհետև դա հնարավոր է ստուգել համակարգչային եղանակով»,- ընդգծեց Հարությունյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը մանրամասնեց, որ կարող է  լինել խախտում, երբ, օրինակ, Հովհաննիսյան Հովհաննեսը գնա ընտրության և ասի, որ ինքը Հարությունյան Հարությունն է, իսկ հանձնաժողովի անդամները չնկատեն դա: «Տեսականորեն սա հնարավոր է, սակայն սրա դեմ էլ ընտրական օրենսգիրքը նախատեսել է մի քանի պաշտպանիչ մեխանիզմներ: Ամենակարևոր պաշտպանիչ մեխանիզմն այն է, որ հանձնաժողովի երկու անդամների մեջտեղում նստում է ընդդիմության ներկայացուցիչը, ով կարող է վերահսկել գործընթացը: Դրան հակառակ մենք լսում ենք հետևյալ միտքը. «Իսկ եթե նÕ ¡ չվերահսկի, իսկ հանձնաժողովի անդամները որոշեն այլ բան անել»: Գիտեք, եթե մենք այդ մոտեցումը որդեգրենք, ապա կարող ենք ասել, որ ինչ մեխանիզմ էլ ներդնեք, եթե վերահսկողը մտադիր չէ վերահսկել, ապա հազիվ թե հնարավոր լինի ին-որ խնդիր լուծել»,- ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ այս պահին նպատակահարմար չէ ներդնել լրացուցիչ բարդ մեխանիզմներ, որոնք դեռևս փորձարկված չեն, և կարելի է շատ հեշտ ապացուցել, որ դրանք ավելի շատ անորոշություն են մտցնում ու ավելի շատ հիմք խախտումների համար: «Եթե վստահված անձը իր տեղում է գտնվում, հանձնաժողովն իր տեղում է գտնվում, ապա այդ խախտումները չեն կարող լինել: Ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հենց իշխող կուսակցությունն էր, որ ընտրական օրենսգրքում կատարեց մի շարք կարևոր փոփոխություններ: Եթե մինչ այդ ընտրական օրենսգիրքը ունենում էր հ անձնաժողովի նախագահի և քարտուղարի մեկ տոկոսից էլ քիչ տեղ, ապա այս ընտրական օրենսգրքով նրանք  տոկոսից ավելի հանձնաժողովի նախագահի և քարտուղարի տեղ ունեն»,- հավելեց Հարությունյանը:

Նա մանրամասնեց, որ կտրականապես դեմ է մատերը թանաքոտելու մեխանիզմը ներդնելու ընդիմության առաջարկին՝ նկատլով, որ բոլոր նրանք, ովքեր առաջարկում են կիրառել այդ մեխանիզմը, չեն ուսումնասիրել այլ երկրներում դրա կիրառման փորձը: «Թանաքոտման երկու եղանակ կա; Մեկը դա երևացող թանաքն է: Պարզվել է որ այս մեթոդը շատերին հետ է պահում ընտրություններին մասնակցելու մտքից, որովհետև չեն ցանկանում, որ իրենց մատը լինի թանաքոտ, որովհետև համարում են, որ դա ինչ-որ մի տեսանլի արտաքին ներգործություն է, ինչն անընդունելի է և անթույլատրելի: Այդ իսկ պատճառով, երբ որոշ երկրներ մատերը թանաքոտում էին ընտրությունների ժամանակ, հրա-արվեցին դրանից և անցան անգույն թանաքը, որը տեսանելի է միայն ուլտրամանուշակագույն ճառագայթով լուսավորելու դեպքում: Սակայն այս երկրորդ եղանակը ևս խնդիրներ է առաջացնում: Որոշ դեպքերում գտնվում են մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս ջնջել այդ թանաքը: Երկրորդ՝ այդ թանաքը տեսանելի է միայն ուլտրամանուշակագույն ճառագայթով լամպով լուսավորելու դեպքում: Որոշ երկրներում եղել են դեպքեր, որ հանձնաժողովի այն անդամները, որոնք ցանկացել են կեղծել ընտրությունները, փոխել են լամպը և ուլտրամանուշակագույն ճառագայթ արձակող լամպի փոխարեն դրել են սովորական լամպ, որը ցույց չի տալիս այդ թանաքը, իսկ նման դեպքերը շատ արագ բացահայտել գրեթե հնարավոր չէ: Շատ դեպքերում այդ ուլտրամանուշակագույն լամպի լուսարձակումը շատ թույլ է և շատ մոտ հեռավորության վրա անգամ հնարավոր չէ նկատել՝ այն միացված է, թե ոչ: Այս դեպքում խախտում անելու ամենատարածված եղանակն այն է, որ տպավորություն է ստեղծվում, թե հանձնաժողովի անդամը սկանավորում է ընտրողի մատը, սակայն իրականում լամպը միացնելու կոճակը չի սեղմում: Բացարձակապես պարզ չէ, թե ինչ լուծու մ պետք է լինի, եթե մարդու անվան դիմաց տողը դատարկ է, ստորագրություն չկա, սակայն նրա մատին թանաքի հետք կա, իսկ նա չգիտի, թե այդ հետքը որտեղից է հայտնվել: Որոշ երկրներում, օրինակ, դռան բռնակների վրա ներկ են քսել՝ ընտրությունների արդյունքները խառնելու համար: Լուծումն այս դեպքում պարզ չէ: Այս բոլոր հանգամանքները շատ դիտորդական առաքելությունների բերել են այն համոզման, որ մատերի թանաքոտումը ինքնին որևէ հարց չի լուծում»,- եզրափակեց Հարությունյանը:

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри