Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ընտրական օրենսգիրքը ընտրակեղծիքների դեմ պայքարելու գործուն մեխանիզմներ է տալիս. Դավիթ Հարությունյան

ПОЛИТИКА

Հայաստանում գործող ընտրական օրենսգիրքն այնպես է մշակված, որպեսզի նվազագույնի հասցվեն ընտրությունները կեղծելու հնարավորությունները:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀկառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴավիթՀարությունյանը: «Ես կարծում եմ, որ այն մեխանիզմները, որոնք այսօր առկա են, լրիվ բավարար են, որպեսզի ընտրություններն անցնեն պատշաճ մակարդակով: Գործող ընտրական օրենսգիրքը գործուն մեխանիզմներ է տվել ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար»,- ընդգծեց Հարությունյանը :

Ասածը հիմնավորելու համար Դավիթ Հարությունյանը օրինակ բերեց: «Եթե չեմ սխալվում, դա Ազգային ժողովի նախավերջին ընտրությունների ժամանակ էր: Երբ մենք առաջին անգամ պետք է փորձարկեինք այս ընտրական օրենսգիրքը, իշխանությունները պնդում էին, որ այս ընտրական օրենսգիրքը լրիվ բավարար է, որպեսզի ընտրակեղծիքներ տեղի չունենան, իսկ ընդդիմությունը լրիվ հակառակն էր պնդում: Մենք այդ ժամանակ աննախադեպ քայլ արեցինք: Դուք գիտեք, որ անձինք, ովքեր հատում են Հայաստանի սահմանը, նրանց տվյալները ֆիքսվում են մեկ միասնական համակարգում, որը վարում է սահմանապահ ծառայությունը: Մենք խորհրդարանական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության համարա հնարավորություն ստեղծեցինք որևէ անձի՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ կասկած ունենալու պարագայում գալ և ստուգել: Որովհետև, եթե անձը հատել է սահմանը և Հայաստաից դուրս է գնացել, ապա համակարգը ցույց կտա, որ անձն այսինչ ամսաթվից Հայաստանում չէ: Մենք անցկացրեցինք թրեյնինգ, յուրաքանչյուրին տվեցինք իր առանձին տերմինալը, որպեսզի կարողանա մուտք գործել համակարգ և հնարավորություն տվեցինք ընտրություններից հետո մինչև բողոքարկման օրը ս տուգել անձի տվյալները: Թրեյնինգ անցան բոլոր կուսակցությունները՝ բացի ՀԱԿ-ից: Մնացած բոլոր կուսակցություններն ուղարկեցին իրենց ներկայացուցիչներին, մասնակցեցին թրեյնինգներին, սովորեցին համակարգից օգտվել և ունեցան իրենց տերմինալը համակարգ մուտք գործելու համար: Եվ գիտե՞ք քանի հոգու տվյալներ են ստուգվել ընտրություններից հետո: Ընդամենը մեկ հոգու, ինչը նշանակում է, որ իրականում աղմուկը շատ ավելի մեծ է, քան իրականությունը: Որովհետև ես գոնե ենթադրում էի, որ գոնե 10 անձի դեպքում կասկածներ կլինեին: Ամբողջ երկրով մեկ հոգու վերաբերյալ ենք կասկա ծ ունեցել»,- մանրամասնեց Հարությունյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարն ընդգծեց, որ գործող ընտրական օրենսգրքում արվել է հնարավորը վտանգավոր մեխանիզմներից հրաժարվելու համար: «Օրինակ, ինչո՞ւ ենք մենք հրաժարվել պարտադիր տեսանկարահանումից: Որովհետև ցանկացած հոսանքի խափանում բոլորի մոտ հարց է առաջացնելու, թե ինչ կատարվեց: Ցանկացած մարդ, ով կանգնեց տեսախցիկի առաջ ու փակեց տեսադաշտը, առաջացնելու է հարց: Դրա համար մենք ասել ենք՝ ցանկացած վստահված անձ կարող է տեսանկարահանել՝ ինչ ուզում է, եթե դա չի բացահայտում քվեարկության գաղտնիությունը»,- ընդգծեց Հարությունյանը:

Նա կտրականապես դեմ է նաև քվեարկությունից հետո ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները հրապարակելու` ընդդիմության առաջարկներին: «Հիմա մի պահ պատկերացրեք, որ ես հանրապետության 2000 տեղամասերում կախել եմ ընտրությունների մասնակիցների ցուցակները: Պակերացրեք, որ ես ցանկանում եմ փչացնել ընտրությունների արդյունքները: Հանձնարարություն եմ տալիս իմ վստահված անձանց յուրաքանչյուր ընտրական տեղամասից պատահաբար ընտրել 20 մարդու և հայտարարել, որ նրանք Հայաստանում չեն: Տեղի է ունենում հետևյալը. Եթե դու ամեն տեղամասում ընտրես 20 մարդու անուն, կնշանակի, որ դու արդեն 40 հազար խախտում ես բացահայտում: Այստեղ ես ցանկանում եմ ձեզ ևս մեկ օրինակ հիշեցնել: Չեմ հիշում որ ընտրությունների ժամանակ էր, երբ կուսակցություններից մեկը սահանադրական դատարան ներկայացրեց 44 մարդու ցանկ, որոնք ըստ իրենց մահացած էին, սակայն «մասնակցել էին» ընտրություններին: Ես հիշում եմ, թե ինչքան ջանք գործադրեց իշխանությունը 44 մարդ գտնելու, նրանց տեսանկարահանելու և ցույց տալու համար: Ասածս հետևյալն է՝ եթե 44 մարդու վերաբերյալ կեղծ հայտարարությունն  այդքան ջանք պահանջեց մեզանից նրանց գտնելու համար, 40 հազաÖ € մարդու վերաբերյալ կեղծ հայտարարություն եղավ, ամբողջ տպավորությունը կփչանա: Ես դեմ եմ այնպիսի մեխանիզմների, որոնք հնարավորություն են ընձեռելու դա օգտագործել ի շահ ինչ-որ մեկի»,- ընդգծեց Դավիթ Հարությունյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ցանկացած ընդդիմադիր խմբակցություն՝ ընտրությունների ընթացքում 2000 վստահված անձ ունենալու դեպքում կարող է վերահսկել գործընթացը, հավաքել խախտումների մասին իրական փաստեր և դրանք ներկայացնել հանրությանը:

 

Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри