ԱԺ նիստին Ծառուկյանի ներկայությունը վերջնական հաղթանակի ազդակ է
БЛОГՆարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ ժամեր տևած Աժ նիստում անակատես եղանք ՀՀԿ պատգամավորներ բուռն «աշխատանքի»։ Կարծես այն չաշխատած տասը տարիների տեղը ուզում էին հանել ու ջանասիրաբար բազմապիսի հարցեր էին պատրաստել ՝ իրենց բուռն հակադարձումներով։ Իսկ հհկականներից նրանք, ովքեր հարցեր չունեին, ի վերջո նյարդերի պայքարում տեղի էին տալիս՝ դահլիճից անհարկի արտահայտություններ անելով, ինչն էլ խոսում էր այն մասին, որ այս կուսակցությունը արդեն կորցրել է իր ադեկվատությունը, որովհետև ժողովուրդն է այլևս իրավիճակի տերը։
Երեկվանից ամենաշատը քննարկվողը նաև այն թեման էր, որ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ևս անձամբ ներկա էր նիստին։ Որագրավ է այն հանգամանքը, որ Ծառուկյանը անձամբ ներկա չէր եղել ոչ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ոչ էլ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի ընտրության նիստերին, ինչի մասին քննարկումները շատ են։ Պատճառը այն է, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ երկու ընտրությունները չի համարել լեգետիմ, իսկ հիմա նա ընդունում և սարատում է ժողովրդի կողմից արաջադրված լեգետիմ թեկնածուին։ Հետևաբար՝ Գագիկ Ծառուկյանի՝ նիստին ներկա գտնվելը և ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելը ազդակ է և երաշխիք, որ ժողովրդի հաղթանակը իր տրամաբանական ավարտին ու վերջնանպատակին կհասնի։