Դիետա՝ ըստ կենդանակերպի նշանների. ինչպիսի սննդակարգ է անհրաժեշտ յուրաքանչյուրին
ЛАЙФԳիտե՞ք, որ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համապատասխանում է մթերքի որոշակի տեսակներ, որոնք հաշվի առնելով կարող եք շրջապատող աշխարհի հետ ապրել ներդաշնակ ու ունենալ իդալական կազմվածք:
Past.am-ը ներկայացնում է դիետա տեսակներ՝ կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի համար:
Ջրհոս
Ջրհոսներին բարեկազմ մարմին ունենալ կօգնի ոչ յուղոտ սնունդն ու կաթնամթերքը, ծովամթերքը, մրգերը, հիմնականում՝ խնձորն ու ցիտրուսայինները: Ջրհոսները պետք է շատ հեղուկ օգտագործեն, հրաժարվեն յուղոտ մսից, սոուսներից ու վերամշակված մթերքից:
Ձկներ
Այս նշանի տակ ծնված մարդկանց հակացուցված են հրաշք-դիետաներն ու ճարպերը հալեցնելու համար նախատեսված կասկածելի դեղամիջոցները:
Նրանք իրենց նպատակին կարող են հասնել՝ սնվելով խնձորներով, չամիչով, արմավով, այսինքն՝ այն ամենով, ինչ հարուստ է երկաթով: Մսերից հարկավոր է նախապատվությունը տալ տավարի մսին ու ոչխարի մսին:
Խոյ
Անհամբերությունն ու իմպուլսիվությունը խանգարում են նրանց դիետաներ պահել կամ գնալ դեպի նպատակը՝ չգայթակղվելով յուղոտ սնունդով: Կարևոր է սնունդը աղի չանելը, ֆասթ-ֆուդ ու փափուկ սնունդ ուտելը, ալկոհոլից հրաժարվելը:
Հարկավոր է շեշտը դնել համեմունքների, ընկուզեղենի, սոխի ու սխտորի վրա:
Ցուլ
Ցուլերը սիրում են ուտել ու դա մշտապես են անում: Նրանք պետք է իրենց սննդակարգից հանեն աղանդերը, օսլան ու շաքարը, ավելի շատ օգտագործեն մրգեր, հատապտուղներ, համեմունքներ, չիլի պղպեղ, քարի:
Երկվորյակ
Բնությունից բարեկազմ Երկվորյակները հազվադեպ են դիետա պահում: Վնաս կարող են հասցնել խթանիչ ըմպելիքները:
Խեցգետին
Ուտել սիրող Խեցգետինները պետք է դիետայի ընկեր գտնեն իրենց համար, որի հետ ազարտով կնիհարեն: Արդյունքը ակնհայտ կլինի, եթե սնվեն կաթնամթերքով, որը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, ուտեն պանիրներ, խնձոր, բրոկոլի, լոլիկ ու գունավոր կաղամբ: Կգիրանան քաղցրից, սուր ու օսլա պարունակող սննդից:
Առյուծ
Առյուծները կկարողանան նիհարել միայն կոլեկտիվ եղանակով: Ընդ որում՝ դիետան պետք է պարունակի հնդկահավի միս կամ ոչ յուղոտ տավարի միս, սունկ ու վիտամին Е պարունակող մթերք:
Հարկավոր է բացառել սերուցքային կարագը, ձվի դեղնուցը, կենդանական ծագման յուղերը:
Կույս
Այս կենդանակերպի նշանին հակացուցված են ճարպոտ միսը, ֆասթ-ֆուդն ու վերամշակված սնունդը: Բուսակերությունը հիանալի միջոց է կազմվածքը կարգի բերելու համար: Սպիտակուցները ավելացնելու համար հարկավոր է պարբերաբար ուտել բանջարեղեններ, դարչնագույն բրինձ, խոշոր աղացած հացահատիկից պատրաստված հաց:
Կշեռք
Կշեռքն այդքան էլ չի ընդունում դիետաներն ու ուժային վարժությունները: Նիհարել ցանկացողները պետք է ավելացնեն խնձորի, գազարի, ելակի, ընդեղենների ու հացահատիկի չափաբաժինը իրենց կերակրացանկում:
Կարիճ
Հիանալի է դիմանում դիետաներին: Հարկավոր է ուտել շատ կալցիում պարունակող մթերք՝ ելակ, դդում, բանան, կարտոֆիլ, նուշ, թունաձուկ, վարունգ, քարավուզ, մաղադանոս:
Աղենավոր
Աղեղնավորներին դիետան օգուտ կտա միայն ուժային մարզումների հետ: Հարկավոր է ուտել վիտամին С պարունակող միրգ ու բանջարեղեն՝ կիվի, բուլղարական պղպեղ, թթու դրած կաղամբ: Օգտակար են նաև սալորը, թուզը, պոմիդորը:
Այծեղջյուր
Նրանց նպատակասլացությունը կօգնի արագ նիհարել ու լավ արդյունք ստանալ առանց դիետաների ու ֆիզիկական ծանրաբեռնվածության:
Կարելի է սնվել ոչ յուղոտ մսով, հացահատիկի կարծր տեսակից պատրաստված մակարոնով, ցինկի բարձր պարունակությամբ մթերքով՝ քարավուզով, ոչ յուղոտ ձկով, լիմոնով, հացահատիկով, ձվով:



