Մեկնարկել է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից Երևան մտնող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգման ծրագիրը
ОБЩЕСТВОԵրևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ մեկնարկել է «Զվարթնոց Արմենիա» միջազգային օդանավակայանից դեպի Երևան մտնող ճանապարհի հարակից տարածքների բարեկարգման ծրագիրը: Այս համատեքստում ճանապարհի հարակից տարածքները կստանան ավելի պատշաճ ու ներկայանալի տեսք: Ավելի քան 4,5 կմ երկարությամբ ճանապարհի հարակից տարածքներում արդեն իսկ իրականացվում են ինչպես վերանորոգման, այնպես էլ արտաքին տեսքի բարելավման աշխատանքներ:
Ճանապարհի վրա գտնվող ավելի քան 430 շինություններ կենթարկվեն արտաքին վերանորոգման՝ նախապես մշակված դիզայներական նախագծի համապատասխան: Շինությունները կզարդարվեն նաև հայկական սիմվոլիկ պատկերներով:





1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



