211 հազար դոլար դրամական միջոցներ, ավելի քան 50 միլիոն դրամ եկամուտներ. Անրի Վարդանյանի հայտարարագիրը
ОБЩЕСТВОՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալ Անրի Վարդանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2017 թ. տարեկան հայտարարագիրը, համաձայն որի՝ նա նախորդ տարի 19 միլիոն 700 հազար դրամով ձեռք է բերել հողամաս՝ այդպիսով ավելացնելով իր անշարժ գույքը ևս մեկով: Մինչ այդ նա ունեցել է ևս մեկ հողամաս և մեկական բնակարան, առանձնատուն ու կիսակառույց շինություն:
Պաշտոնյան նախորդ տարվա սկզբին ունեցել է 50 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ, որոնք վերադարձվել են իրեն մինչ տարեվերջ: Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 55 հազար դոլար ու 75 միլիոն դրամ:
Թերևս Վարդանյանի հայտարարագրի «ամենայուղոտ» պատառը նրա եկամուտներն են: Պաշտոնյան նախորդ տարի մի քանի անգամ նվիրատվություն է ստացել: Նրա նվիրատվությունները կազմել են 19 միլիոն 700 հազար դրամ, 1806 եվրո ու 9500 դոլար: Նախորդ տարի նաև վարկեր է վերցրել, որոնք միասին կազմել են 25 միլիոն դրամ ու 17 հազար ԱՄՆ դոլար: Աշխատավարձը կազմել է ավելի քան 8 միլիոն դրամ, իսկ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ 3140 դոլար:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ