Քննարկում են դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգը հետաձգելու հարցը
ОБЩЕСТВОՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում է դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման 1 տարով հետաձգման հարցը, որպեսզի այդ ընթացքում շտկվեն բոլոր բարձրաձայնված թերությունները: past.am-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքում տեղեկացրել է առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը:
«Եթե կառավարությունը հավանություն տա մեր այդ նախաձեռնությունը, ապա կդիմենք բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների և քննարկումների համար, որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները և ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի և սխալ ընդունումից, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար»,-գրել է նախարարը, հավելելով, որ զարգացումների մասին կտեղեկացնի լրացուցիչ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



