Վիրահատությունից հետո Ազնավուրին դուրս են գրել հիվանդանոցից
ОБЩЕСТВОՖրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ով մայիսի 12-ին ընկնելու հետևանքով վնասել էր ուսոսկրը և վիրահատվել, մայիսի 14-ին դուրս է գրվել փարիզյան հիվանդանոցից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել է France Info պորտալը, 93-ամյա երգիչը հիվանդանոցից դուրս է եկել վիրակապված ձախ ձեռքով: Ֆիքսող սարքը Ազնավուրը պետք է կրի մինչեւ ամսվա վերջը:
Ազնավուրը Ֆրանիսիայի հարավի Նիմ քաղաքում հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ ընկել էր Ֆրանսիայի հարավ-արեւելքի Մուրիես կոմունայում գտնվող իր տանը: Ինչպես հիշեցնում է ՌԻԱ Նովոստին, ապրիլի վերջին Ազնավուրն անբավարար ինքնազգացողության պատճառով չեղյալ էր հայտարարել իր ելույթները Ռուսաստանում: Դրանից հետո նա վերադարձել էր Փարիզ, եւ նրա վիճակը լավացել էր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



