Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում ասվում է.
«Շնորհավորում եմ Ձեր ընտրության կապակցությամբ: Ակնկալում եմ աշխատել ձեզ հետ մեր երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում՝ ամրացնել առևտրային կապերը, ժողովրդավարական ինստիտուտները և տարածաշրջանային անվտանգությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական կուսակցություններին միավորելու գործում առաջընթացը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնեն այս ջանքերին ու կապահովեն Հայաստանի պայծառ ապագան:
Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին»:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: