Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վիգեն Հակոբյան. «Կառավարվող քաոսի նշաններ կան»

ИНТЕРВЬЮ

Շարժման յուրաքանչյուր հոսանք ուներ և ունի իր ակնկալիքները Հայաստանում այս օրերին տարբեր ուղղություններով բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որտեղ ներգրավված են տարբեր խմբեր: Զուգահեռ, ըստ էության, կա նաև «Սասնա ծռեր»-վարչապետ Նիկոլ Փաշինյան, ավելի ստույգ՝ կողմնակիցների միջև որոշակի լարվածություն՝ չափազանցված սպասելիքների առումով, մյուս կողմից էլ՝ ՀՀԿ-Նիկոլ Փաշինյան հակադրություն:

Նման վիճակում ինչպե՞ս անել, որպեսզի հստակ լինեն ժողովրդավարության ու անարխիայի սահմանները: Քաղտեխոնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ հիմա հարցը տեսական է, քանի որ այս պահին հետհեղափոխական շրջան է՝ հետհեղափոխական սինդրոմին բնորոշ բոլոր էլեմենտներով:

«Իրականում երկիշխանություն հասկացողությունը պահպանվում է: Որոշ ժամանակ առաջ կար երկիշխանություն, քանի որ փողոցն ուներ իշխանություն և փաստացի կառավարում էր հասարակությանը: Հիմա ևս երկիշխանություն է. կա գործադիր իշխանության ղեկավար՝ իր թիմով, բայց կա նաև խորհրդարան, և լծակները ԱԺ քաղաքական մեծամասնության ձեռքում է: Կա իրավական համակարգ, որի մի հատվածը ֆորմալ առումով Նիկոլ Փաշինյանինն է, իսկ մնացած մասն իր բոլոր ճյուղավորումներով իրենը չէ: Տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ իշխանափոխություն չի եղել: Պետք է փաստենք, որ իշխանափոխությունն առհասարակ մասամբ է տեղի ունեցել: Ամբողջական իշխանափոխություն կարող է տեղի ունենալ կամ չունենալ միայն արտահերթ ընտրություններից հետո»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Նա շեշտեց, որ հետհեղափոխական սինդրոմը մի քանի խնդիրներ ունի. «Նախ պարզ էր, որ համաժողովրդական գործընթացին մասնակցում էին շատ տարբեր ու խայտաբղետ հոսանքներ: Կային տարբեր աշխարհաքաղաքական կողմնորոշումներ: Երբեմն էլ անգամ նույն աշխարհաքաղաքական կողմնորոշման տարբեր ճյուղավորումներ հանդիսացող ուժեր: Կային նաև տարբեր տնտեսական, քաղաքական խմբերին աջակցող ուժեր: Շարժմանը մասնակցում էր նաև հասարակական սեկտորը, ինչպես նաև՝ քաղբանտարկյալներին աջակցող հատվածը: Անկախ նրանից, թե համաժողովրդական ինչ գեղեցիկ լոզունգներ էին հռչակվում, բոլորը մտել էին շարժման մեջ՝ կոնկրետ ելնելով իրենց շահերից: Յուրաքանչյուր հոսանք ուներ և ունի իր ակնկալիքները: Հիմա ցանկացած մասնակից փորձում է ստանալ իր դիվիդենտները: Այժմ յուրաքանչյուրն իր հաշիվն է ներկայացնում: Առաջինը հենց քաղբանտարկյալների խնդիրն է, որը, ինչպես և սպասվում էր, ամենասուրը պետք է լիներ, քանի որ պատկերացնում էին, թե միանգամից պետք է դռները բացվեն»:

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ կա նաև ՀՀԿ-ի ֆակտորը, որի դեպքում իրավիճակը պարզ է. «Հայտարարել են, որ ընդդիմություն են: ՀՀԿ-ն արդեն ունի իր խաղի կանոնները, և տեսնում ենք, որ խորհրդարանում ընդդիմությանը բնորոշ քայլեր է անում: Անում են առաջարկներ, որոնք հակառակ են այն գծին, որը մեկ ամիս առաջ ունեին: Սա ևս խաղի կանոնների մեջ է մտնում»: Քաղտեխնոլոգի խոսքով՝ իշխանափոխությունը մեզ մոտ հեղափոխություն են անվանում:

«Իրականում իշխանափոխությունը դեռ մեկ-երկու փուլ է անցել, և դեռ շատ բարդ փուլեր պետք է անցնի: Դեռ ոչինչ պարզ չէ: Իսկ հեղափոխությունը դեռ չի էլ ավարտվել, որպեսզի վտանգված լինի կամ ոչ: Ուղղակի մի փուլից անցել է մյուս փուլը: Ընդամենը ՀՀԿ-ի իշխանական մոնոպոլիայից, հնարավոր է, կարևոր մի կտոր է վերցվել: Բայց ամեն ինչ վերջացած չէ: Դեռ կլինեն լուրջ պրոցեսներ, որոնցում խառնված կլինեն թե՛ արտաքին, թե՛ ներքին ուժերը: Չեմ բացառում, որ մեզ մոտ խաղարկվի, այսպես կոչված, կառավարվող քաոսի տեխնոլոգիան ու քաղաքականությունը, որը, որպես գործիք, արդեն բավականին երկար ժամանակ է՝ օգտագործվում է աշխարհաքաղաքական պրոցեսներում: Մեզ մոտ կարող է արձանագրվել «կառավարվող քաոս»: Այս պահին «կառավարվող քաոս»-ի որոշակի նշաններ կան»,-նշեց նա:

Քաղտեխնոլոգը չի բացառում, որ շարժմանը մասնակցած որոշ աշխարհաքաղաքական հոսանքներ կամ խմբավորումներ կարող են դժգոհություն հայտնել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունների մասով, որոնք աշխարհաքաղաքական կողմնորոշումների շուրջ են. «Միգուցե դեռ քողարկված է այս ամենը, առաջին պլանում չէ, բայց հնարավոր են նաև նման զարգացումներ: Հետհեղափոխական բավականին բարդ իրավիճակ է, որը միշտ է լինում: Մոտավորապես նույն վիճակն էր 1988 թվականից հետո, երբ իշխանությունը վերցվեց, ու կային տարբեր խմբավորումներ, որոնք ասում էին, թե լուրջ մասնակցություն ունեին շարժմանը թե՛ ռազմական, թե՛ քաղաքական առումներով»:

Աննա Բադալյան

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию