Տավուշի մարզում տեղադրվել է ֆրանսիական սեյսմիկ կայան
ОБЩЕСТВОՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի տարածքում ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության (ՍՊՏԾ) մասնագետներն օրերս հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում տեղադրեցին ևս մեկ նորագույն թվային սեյսմիկ կայան: Այն ֆրանսիացի գործընկերների կողմից ՍՊՏԾ-ին 2017 թվականին տրամադրված 6 սեյսմիկ կայաններից չորրորդն է, որ տեղադրվեց հանրապետության տարածքում: Եվս 2 կայան կտեղադրվի այս տարվա մայիս-հունիս ամիսներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՍՊՏԾ-ն ֆրանսիական կողմից այս տարի ստանալու է սեյսմիկ սարքերի նոր խմբաքանակ` գրունտի ուժեղ շարժումների գրանցման 6 աքսելերոգրաֆ, որոնք կտեղադրվեն ՀԱԷԿ-ի շուրջ գործող ՍՊՏԾ-ի 6 սեյսմիկ դիտակետերում:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



