Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Միայն հայտարարելով չէ, թե՝ «ընդդիմություն ենք». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին: ԱԺ–ում քաղաքական մեծամասնություն ունեցող ուժը կարո՞ղ է ընդդիմություն լինել: Սահմանադրագետ Վարդան Այվազյանը «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով հարցադրմանը՝ նախ ընդգծեց. «Միայն հայտարարելով չէ, թե ընդդիմություն ենք»: Ընդդիմությունը, որպես կանոն, չափանիշ­ ներ ունի: Ընդդիմության առաջին չափանիշը թվաքանակն է: Ընդ որում՝ դա սահմանված է Ընտրական օրենսգրքով, որը սահմանադրական  օրենքի կարգավիճակ ունի: Այնտեղ ամրագրվում է, որ իշխանության և ընդդի­մության հարաբերակցությունը չի կարող գերազանցել 2/3–1/3–րդ–ը: Ավելի պատկերավոր ասեմ: : Եթե, օրինակ, հիսուն քանի հոգին ընդդիմություն են լինում, ուրեմն՝ այդ 50 քանի հոգին  1/3–րդ–ն է, իսկ 2/3–րդն էլ պետք է իշխանություն լինի»:

ԱԺ ղեկավար կազմը հրաժարական կտա՞

Վարդան Այվազյանը շեշտեց նաև, որ ընդդիմությունը փոքրամասնություն է ենթադրում: «Բացի այդ, օրենսդրական կարգավորումներով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսվում է, որ ընդդիմությունն ունի Ազգային ժողովի նախագահի տեղակալի մեկ պաշտոն: Ինչպես նաև և՝ ԱԺ–ի 11 հանձնաժողովների նախագահների  առումով ընդդիմության և իշխանության քվոտաներ կան,  որը նույնպես պետք է պահպանվի: Եթե իրենք հիմա հայտարարում են ընդդիմություն լինելու մասին, առնվազն պետք է ԱԺ նախագահն ու տեղակալները հրաժարական տան: Դրանից հետո ըստ քվոտայի, մշտական հանձնաժողովների նախագահների իրենց ներկայացուցիչների մի մասն էլ պետք է հրաժարական տա: Բայց էլի չի ստացվում ընդդիմություն լինել: Մեծ հաշվով՝ ընդդիմություն լինելու տարբերակը հետևյալն է. ՀՀԿ խմբակցությունից պետք է դուրս գան այնքան պատգամավորներ, որ նրանց թիվը 53-ից պակասի:  Այդ դեպքում կարող են իրենց հռչակել ընդդիմություն: Իսկ քանի դեռ մեծամասնություն են, ընդդիմություն չեն կարող լինել:  Սա մոտավորապես նույնն է, որ, օրինակ, հայ ժողովուրդը ՀՀ–ում իրեն ազգային փոքրամասնություն հռչակի »,–ընդգ­ծեց մեր զրուցակիցը: 

Արտահերթ ընտրությունները՝ սահմանադրական հունի մեջ ընկնելու միակ միջոց

Նրա դիտարկմամբ՝ այժմ ունենք հակասահմանադրական իրավիճակ, որը ոչ մի ստանդարտների ու չափանիշների մեջ չի տեղավորվում: Սահմանադրագետի խոսքով՝ միակ լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: «Դա միակ ճանապարհն է, ըստ որի՝ քաղաքական ամբողջ գործընթացը կարող է մտնել սահմանադրա­ կան շրջանակների մեջ: Անկախ նրանից, թե ՀՀԿ–ից պատգամավորներ դուրս կգան, չեն գա, ինչ կհռչակեն, ինչ չեն հռչակի, ընտրություններին այլընտրանք չկա  Հիմա տեսեք՝ մենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիտարկում ենք ժողովրդի կողմից առաջադրված վարչապետ, բայց ժողովրդի կողմից առաջադրված լինելու չափանիշ իրավաբանորեն չկա: Նա երկիրը առաջ տանելու, ճգնաժամից հանելու ծրագրեր է առաջ քաշում, բայց իրավաբանորեն՝ դե յուրե, նա ոչ թե ժողովրդի մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուն էր, այլ «Ծառուկյան դաշինք» խմբակցության: ՀՅԴ–ի պատգամավորների քանակը քիչ էր, բայց եթե «Ծառուկյան» դաշինքի 31 պատգամավորները  չսատարեին, եթե նրանց աջակցությունը չլիներ, սահմանադրական եղանակով Նիկոլ Փաշինյանը երբեք չէր կարող վարչապետ դառնալ: Հիմա, որպեսզի նա որպես ժողովրդի ներկայացուցիչ լիարժեք և ամբող­ ջական լեգիտիմությամբ կարողանա իր ծրագրերն իրագործել, պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որից հետո նա պետք է ունենա իրեն սատարող  մեծամասնություն կազմող քաղաքական ուժի հենարան: Այդ դեպքում ամբողջ գործընթացները սահմանադրական հունի մեջ կնկնեն»:

Դիմել ՍԴ և ռեյտինգային ընտրակարգը ճանաչել հակասահմանադրական

«Եթե ուզում ենք, որ ընտրությունները լինեն արդար  ու արտահայտեն ժողովրդի կամքը, ապա Ընտրական օրենսգրքի կատարելագործման անհրաժեշտություն կա: Այդ պարագայում միջազգային չափանիշներով փոփոխության նախագիծ պետք է մտցվի  Վենետիկի հանձնաժողովի և միջազգային այլ կառույցների հետ քննարկումներ, եզրակացություններ պետք է լինեն: Դրանից գոնե 6 ամիս անց նոր պետք է ընտրություններ կազմակերպել: Սա շատ երկար ժամանակահատված է լինելու,  դրա համար ես առաջարկում եմ ամենակարճ ու ռեալ տարբերակը.  դիմել Սահմանադրական դատարաան՝ պահանջով, որ ռեյտինգային ընտրակարգը ճանաչվի  հակասահմանադրական և ուժը կորցնի: Ինքս պատրաստ եմ հիմնավորումներ ներկայացնել : Դրանից հետո ընտրությունները պետք է կազմակերպել համամասնական ցուցակներով: Այս ճանապարհն  արդյունավետ ու ռեալ մեխանիզմ կլինի»,–եզրափակեց Վարդան Այվազյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию