Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թաթուլ Մանասերյան. «Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք՝ ապրեք, լավ եք արել, որ կողոպտե՞լ եք». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար,  տնտեսական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ , երկիրը տնտեսական ծանր կացությունից դուրս բերելուն ուղղված առաջնային քայլերը «մեկը չեն, երկուսը չեն»: Դրանք շատ են, բայց ամենակարևորը նոր տնտեսական քաղաքականություն մշակելն է: «Նախ պետք է ախտաճանաչում կատարել: Առանց դրա ընդհանրապես անիմաստ կլինի որևէ նոր բան անել: Եթե մենք չհասկանանք, թե ինչ ունենք և այսօրվա իրավիճակի իրական պատճառը որն է, ելք որոնելը նույնպես դժվար կլինի: Բացի այդ ունենք բազմաթիվ այլ տնտեսական սպառնալիքներ: Բայց դրանք չափելի են»,– ասաց Թ. Մանասերյանը:

չափելի են»,– ասաց Թ. Մանասերյանը: Տնտեսագետի ղեկավարած կառույցն ուսումնասիրություններ և հետազոտություններ է կատարել ու պարզել, թե էներգետիկ, ֆինանսական, ժողովրդագրական ուղղություններով անվտանգությունն ինչքանով է ապահովված, բայց կարծում է, որ գիտականորեն հիմնավորված քաղաքականություն մշակելու  համար նոր կառավարության կողմից գիտական միտքը պետք է պանջարկված լինի: «Ինձ համար շատ ողջունելի կլիներ, եթե ներկա կառավարությունը ոչ միայն տնտեսագետներին, այլ  նաև տարբեր ոլորտների մասնագետներին ականջալուր լիներ և կարողանար  յուրաքանչյուրի՝ մեծ կամ փոքր, շատ կամ քիչ մասնագիտական ներուժը օգտագործել, որպեսզի քաղաքացիական հասարակությունն իսկապես մասնակցություն ունենա ժողովրդական իշխանության կողմից մշակվող  քաղաքականության ձևավորմանն ու իրականացմանը»,– ասաց տնտեսագետը: Հետաքրքիր է, որ այսքան տարի տարբեր կառավարություններ են եկել ու գնացել, սակայն նույնիսկ ներքին սպառման համար, որևէ մեկին հետաքրքիր էլ չի եղել, թե իրականում երկրում ինչ կա չկա, կամ իրենց ժառանգություն  հասած երկրի եղած–չեղածն ինչքան է: Այսինքն, Մանասերյանի կարծիքով նախորդ կառավարությունների ժամանակ աշխատելը լոկ ձևական բնույթ է կրել և մեծ հաշվով իրենք էլ չեն իմացել, թե ինչ ժառանգություն են ստացել  և իրենցից հետո ինչ փո­ խանցել հաջորդին: «Ես վերջին երկու տասնամյակների ընթացքում  բոլոր կառավարություններին մշտապես հորդորել եմ, որ նախ հասկանան, թե ինչ ունենք: Դրա համար է, որ անպայման պետք է ախտաճանաչում կատարենք: Եթե առաջին հայացքից թվում է, թե դա մասնագիտական խնդիր է,  իրականում այն իր մեջ նաև քաղաքական կոմպոնենտ է պարունակում:  Եվ եթե նախորդ իշխանությունները հրաժարվում էին այդ քայլն անել, որպեսզի մեկը մյուսին վերարտադրելու ճանապարհին իրենք իրենց նեղություն չտային կամ չցավեցնեին ապա այս կառավարությունը նման մտահոգություն չպետք է ունենա: Նոր կառա­վարության  ձեռքերն ազատ են: Ընդ որում, ոչ թե վենդետաներ իրականացնելու, այլ օբյեկտիվորեն  հասկանալու համար, թե ինչ ունենք: Եվ մինչև դա չլինի, հնարավոր չի լինի որևէ լուրջ արդյունքի հասնել»,– ասաց Թ. Մանասերյանը: Խոսելով 90–ական թվականներից մինչ օրս «պահպանված» կադրերի մասին՝ նա նշեց, որ բոլորն էլ ճամբարներ փոխելով են հասել այս օրվան: Նրանք նույն այդ ընդհանուր տնտեսության և առանձին ոլորտների կառավարիչներն են «Էլ չենք խոսում այն մասին, որ մինչև բոլո­րովին վերջերս  «ունիկալ» նախարարներ ունեինք, ովքեր հաջողությամբ 4–5 նախարարական  պորտֆել են փոխել, որոնցից ոչ մեկը կապ չի ունեցել իրենց մասնագիտության հետ Դա նշանակում է, որ գործ ունեինք սահմանափակ թվով մարդկանցից կազմված թայֆայի հետ: Եվ հիմա եթե որպես թարմ ուժեր համեմատաբար երիտասարդներն են եկել, ապա դա ոչ թե հասարակությանը տպավորելու, որոշ կոսմետիկ բնույթի խնդիրներ կարգավորելու համար է. այլ խորքային բնույթի փոփոխություններ անելու»,– ասաց Թ. Մանասերյանը: Խոսելով ուռճացված թվեր ու վիճակագրություն  հրապարակելու և տնտեսական ծանր վիճակը բավականին «լայթ» լույսի ներքո մատուցելու մասին՝ նա հիշեցրեց, որ ինքը բազմաթիվ  այդպիսի փաստեր է բացահայտել: «Ե՛վ աշխատատեղերի մասին սուտը, և՛ ներդրումների մասին սուտը: Դրանց հեղի­ նակները պետք է պատասխանատվության կանչվեն, չէ՞: Ինչքա՞ն կարելի է մարդկանց խաբել, թալանել,  բյուջեի հաշվին թայֆաներ, նախկին պաշտոնյաներ պահել: Այսինքն, այն մարդկանց, ովքեր իրականում պարզապես պորտաբույծ են: Բոլորը պետք է իմանան, թե ով և ինչպես է ինչ–որ X–Y հիմնադրամներով «գրանցվել» բյուջեի վրա և այդ ձևով միլիոններով գումարներ  լվացել: Էլ չեմ խոսում իսկապես փայ մտած  երակ մտած անհատների մասին, որոնք կողոպտել են անգամ աշխա­ տող սակավաթիվ բիզնեսները: Հիմա մենք ի՞նչ պետք է անենք, ասենք ապրեք, լավ եք արել, որ կողոպտե՞լ եք»,– ասաց Թ. Մանասերյանը: Տնտեսագետը համոզված է, որ եթե նոր կառավարությունը գնահատական չհնչեցնի նախորդ կառավարությունների հասցեին  ապա դրանով իրենք իրենց էլ կդատապարտեն: «Բոլոր այն կարգախոսները, որոնք հնչեցին և բոլոր այն մարդիկ, ովքեր պայքարի դուրս եկան, բոլորի ջանքերն ապարդյուն կանցնեն: Իսկ մենք դա չենք կարող թույլ տալ: Եվ եթե ասում ենք՝ մենք ենք տերը մեր երկրի, ապա մենք ենք տերը նաև մեր կառավարության: Հանրությունն էլ պետք է կառավարությանն օգնի, որպեսզի հնարավոր լինի քայլ առ քայլ մաքրել դաշտը, որովհետև եթե հողը առողջ չի, ապա առողջ պտուղ չի կարող տալ: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի գոնե հասնենք զրոյական վիճակի, հիմա շատ ցածր ենք դրանից, իսկ եթե ախտաճանաչում չանենք, չենք կարողանա անգամ մոտենալ զրոյական մեկնակետին»,– ասաց Թ. Մանասերյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 


   

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию