Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Չկա կողմ, որի կողմից «ֆեյքերով» կռիվ չտան». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաժողովրդական շարժման առաջին օրերից մինչ օրս (և ընդհանրապես) տեղեկատվական դաշտում «տրամադրությունները» փոփոխվում են նույնքան արագ, որքան քաղաքական իրադարձությունները: Ինչպիսի՞ն է նոր իշխանության ու իրեն ընդդիմություն հայտարարած ՀՀԿ–ի մարտավարությունը տեղեկատվական դաշտում: Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով հարցին, «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց. «Մինչև ապրիլի 22–23–ը հանրապետականները բավականին պասիվ էին սոցցանցերում:  Ապրիլի 23–ից հետո քաղաքական պայքար սկսվեց և իրար հետևից փոփոխություններ եղան: ԵՎ երբ Կարեն Կարապետյանը  փաստացի դարձավ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, այդ ժամանակահատվածում ՀՀԿ-ի թիմը կտրուկ ակտիվացավ Գումարած դրան՝ արդեն հանրությունը սկսեց բաժանվել մասերի,  որովհետև տարբեր կարծիքներ ունեցողներ հայտնվեցին:  Այստեղ արդեն միայն հասարակական շարժում չէր: Մարդիկ կային, ովքեր մտավախություններ ունեին  ինչ–որ կուսակցության մասնակցության հետ կապված, մտավախություններ ունեին նաև հետագայում արդեն հնարավոր նախարարների հետ կապված: Դա բերեց մի վիճակի, որ հանրությունը բաժանվեց ավելի մանր հատվածների: Հիմա մենք փաստացի գտնվում ենք բաղդատման շրջանում, գնալով տարբեր կարծիք ունեցողները շատանում են»: Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այս փուլում  հատկապես հանրային խմբերն են շատանում:

«Ընդ որում՝ այն մարդիկ, ովքեր ոչ թե կուսակցական, այլ քաղաքացիական ուժ են ներկայացնում: Այստեղ ևս դիրքորոշումները սկսում են շատանալ: Վերջիվերջո, նոր կառավարությունն արդեն քայլեր  է անում, և քննարկումներն արդեն ծավալվում են ոչ թե այդ քաղաքական պայքարի, այլ կառավարության կոնկրետ քայլերի շուրջ»,–ասաց մեր զրուցակիցը: Հաճախ նոր կառավարության նկատմամբ քննադատական կարծիքները սուր արձագանք են ստանում: Շատ դեպքերում անգամ վիրավորանքների մեծ հեղեղ է սկսվում: Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ սոցցանցերում սա նորմալ երևույթ է. «Դա ան­ գամ ամենահանգիստ օրերին է լինում: Հիմա, բնականաբար, էմոցիոնալ դաշտը շատ ուժեղ է: Ես զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, երբ մարդիկ հայհոյում են սոցցանցերում: Սա նորություն չէ: Նույնիսկ, ավելին ասեմ, շատ ավելի քիչ է, քան կարող էր լինել»: Ըստ փորձագետի՝ այս փուլում ևս «ֆեյքե­ րը» շատ են: «Շատ դեպքերում նույնիսկ հասկանալի չէ, թե ինչ խաղ է խաղացվում: Բայց շարժման դեռ առաջին օրերից «ֆեյքերի» ակտիվացում կար և հիմա էլ բավականին շատ են: Տարբեր խմբերի ներկայացուցիչների «ֆեյքերն» ակտիվացել են: Չկա կողմ, որի թիմից «ֆեյքերով» կռիվ չտան»,– ընդգծեց նա: Հարցին, թե տեղեկատվական հակամարտությունը կարո՞ղ է տեղեկատվական պատերազմի վերաճել, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Նախ՝ եթե կա քաղաքական հակամարտություն, տեղեկատվական հակամարտություն, բնականաբար, լինում է: Բայց տեղեկատվական հակամարտությունը տեղեկատվական պատերազմի ինքնուրույն չի վերածվում: Այսինքն՝ եթե սկսվի քաղաքական լուրջ առճակատում, դա կարտացոլվի նաև տեղեկատվական դաշտում: Տեղեկատվական պատերազմը, որպես առանձին երևույթ, գոյություն չունի: Այս պահին լուրջ առճակատում, կարծում եմ, չկա»: Նշենք, որ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի առաջին գործերից մեկն այն է եղել, որ մոնիթորինգի խումբ է ստեղծել, ովքեր նախարարին զեկուցելու են նաև գերատեսչության վերաբերյալ տեղական ու միջազգային մամուլի, սոցիալական ցանցերում առկա դրական ու բացասական արձագանքների մասին: Ենթադրելի է՝ նաև հակադարձելու միտումով: Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ առհասարակ սոցցանցերը մոնիթորինգ անելը նորմալ երևույթ է. «Դա ընդունված է ամբողջ աշխարհում: Նախորդ իշխանություններն էլ էին անում, որովհետև դա թույլ է տալիս  հասկանալ հանրային կարծիքը: Թեպետ չարժե միայն սոցցանցերով առաջնորդվել, որովհետև, օրինակ, նույն «ֆեյքերի» քանակն այնքան շատ է, որ կարող են տպավորությունը շեղված ստանալ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 


 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию