Ереван, 20.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Սիրով կախվածություն մի առաջացրեք․ սերն ազատ ընտրություն է»․ հոգեբաններ

ЛАЙФ

Հաճախ կարելի է սիրահարներից լսել․ «Ես չեմ կարող առանց նրա»։ Այս խոսքերից հետո ցանկացած հոգեբանի, թերևս, յուրաքանչյուր հասուն, հարաբերությունների մեջ փորձառու մարդու մոտ միտք է առաջանում ոչ թե սիրո, այլ կախվածության մասին։

Եթե մարդը չի կարողանում գործել ինքնուրույն՝ որպես ազատ անհատ, հազիվ թե նրա մասին կարելի է խոսել որպես առողջի։ Նա կախվածություն ունի, ինչպես լինում է թմրամոլների կամ գինեմոլների մոտ։

Մի՞շտ է արդյոք սիրահարվածը հիվանդ։ Այս մարդկանց մոտ սեր ստանալու պահանջն այնքան ուժգին է, որ այն կառավարում է նրանց կյանքը, այդ իսկ պատճառով հոգեբանները, նման դեպքերում, սահմանում են ամենաիսկական աշտորոշումը։ Այն հնչում է այսպես․ «անձի պասիվ կախվածություն»։

600x580

Այն հարաբերությունները, որտեղ յուրաքանչյուրն իրեն զգում է լիարժեք անհատականություն, ավելի կայուն են

Ինչո՞ւ պասիվ։ Որովհետև նա, ով այդքան հետևողականորեն իր նկատմամբ սեր է պահանջում, ամենայն հավանականությամբ, այն ստանալու համար ոչինչ չի ձեռնարկում։ Դա լիովին տրամաբանական է՝ նրան առանց դրա էլ կսիրեն։ Սիրո անբավարարվածությունը վրա է հասնում միայն այն ժամանակ, երբ ոչ մի բան չկա, ինչի համար սիրես մարդուն։ Նա պարզապես իրեն այս աշխարհում չի դրսևորում։

Ամեն մի սիրահար չէ, որ հոգեբանորեն հիվանդ է։ Գեղեցիկ և արժանապատիվ միությունները ստեղծվում են այն զույգերի մոտ, որտեղ յուրաքանչյուրն իր ներդրումն է բերում հարաբերություններում, ամեն մեկը լիարժեք անհատ է, և առկա է իրական սեր։

Այն ժամանակ, երբ երկուսն էլ ունակ են հարմարավետ ապրել առանձին, իրենց ազատ ընտրությունը կատարում են առանց զույգի, այդ ընտրությունը հենց համարվում է սեր։

600x580

Որտեղի՞ց է գալիս ոչինչ չանելու ցանկությունը։ Այստեղ ամեն ինչ շատ առօրեական է․ հոգեկան հիվանդությունների մեծ մածը սկիզբ են առնում մանկությունից։ Այդ թվում՝ մարու և նրա սիրո համար ոչինչ չանելու ցանկությունը։ Գրեթե յուրաքանչյուր մարդ իրեն շատ հարմարավետ է զգում, երբ իրեն խմանում են, իր մասին հոգ տանում, սակայն մարդդկանց շատերի համար այդ հարմարավետությունը կյանքի նպատակ չի համարվում, և նրանք հարաբերությունները կառուցում են ոչ նման հաշվարկից ելնելով։

Մարդկաց մեծամասնությանը դուր է գալիս, երբ իրենց մասին հոգ են տանում

Մաննության տարիներին նրանց մոտ, ովքեր չեն արժանացել բավարար ծնողական ուշադրության, առաջ է գալիս հենց այդպիսի պահանջմունք՝ շահարկել ուրիշի սերը։ Նրանք ջղաձգորեն կառչում են ուշադրության և հոգատարության ցանկացած դրսևորումից, ընդ որում, այդ դրսևորումը կորում է նրանց մեջ, ինչպես անհատակ հորում՝ չառաջացնելով ոչ մի երախտիք։ Ինչո՞ւ։ Քանի որ ուշադրությունից զրկված մարդիկ գտնում են, որ իրենց պետք է մշտապես աջակցություն ցույց տալ։ Նրանց մոտ, ովքեր մանկության տարիներին բավարար ուշադրության են արժանացել, այդ պահանջմունքն այդքան սուր չէ, նրանք մեծացել են սեփական անձի արժանիքների նկատմամբ վստահությամբ։

Ուշադիր եղեք ձեր երեխաների նկատմամբ․ գուցե արժե՞ նրանց մի փոքր ավելի ժամանակ տրամադրել, ավելի շատ ուշադրության ու սիրո արժանացնել, քան դուք անում եք։ Չէ՞ որ դուք ձևավորում եք նրանց ապագա հարաբերություններն այսօր։

Արժե՞ հարաբերությունների մեջ պատ կառուցել։ Ոչ ի դեպքում։ Գծել արհեստական սահմաններ միայն այն բանի համար, որպեսզի չափից դուրս չկապվեք զուգընկերոջը, կարելի է միայն թույլ մարդկանց։ Սակայն չկորցնել հարաբերությունները՝ պահպանելով իր և զուգընկերոջ միջև տարածությունը խոսում է մարդու հոգեբանական ամրության մասին։ Ոչ ոք սիրահարներին խորհուրդ չի տալիս շփվել ժամանակի որոշակի չափաբաժիններով, հարկ է միայն պահպանել ինքնագնահատականը։ Մի մոռացեք՝ սիրել կարելի է միայն նրան, ով ընթանում է հոգևոր աճի իր ճանապարհով։

600x580

Սեփական ինանագնահտականի պահպանումն ու զարգացումը կարող է զուգընկերներից յուրաքանչյուրի համար դառնալ սիրո և հարաբերությունների արժանի նպատակ, ավելին՝ հենց այդպիսի զգացմունքները կարելի է համարել իրական։ Պարզապես օգնեք միմյանց զարգանալ, մի շահարկեք հարաբերությունները՝ սպասելով անսահման խնամք և հոգատարություն։ Այդպիսի գործողություններով դուք ձեզ և ձեր զուգընկերոջը կվերածեք պասիվ կախվածությամբ մարդու, ինչը բացասական ազդեցություն կունենա ձեր հարաբերությունների վրա։

Այդպիսի սերը մեծ արվեստ․ չէ՞ որ ձեզ առաջարկվում է ոչ միայն զարգանալ, այլև դրանով օգնել ձեր սիրելիին։ Այո, դա հեշտ չէ, սակայն դրա դիմաց երկուստ էլ անգին փոխհատուցում կստանաք։

Աղբյուր` LADYNEWS.am

Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу