Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին
ОБЩЕСТВОՆիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանի հետ Հնդկաստանի հարաբերությունները պատմական են, ջերմ ու բարեկամական: Վստահ եմ, որ այս հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն առաջիկա տարիներին: Ես ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ այս ուղղությամբ:
Օգտվելով առիթից՝ հղում եմ լավագույն մաղթանքերս Ձերդ Գերազանցության բարօրության և հաջողության, ինչպես նաև Հայաստանի բարեկամ ժողովրդի առաջընթացի և բարեկեցության համար»:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



