Արթուր Վանեցյանը հանձնարարել է ԱԱԾ մարմիններում կատարել կառուցվածքային փոփոխություններ
ОБЩЕСТВОԱզգային անվտանգության ծառայությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հանձնարարել եմ, որ ազգային անվտանգության մարմիններում կառուցվածքային փոփոխություններ կատարվեն, որոնք առաջին հերթին կապված են վարչապետի հանձնարարության հետ: Կարևոր հանգամանք է, որ ԱԱԾ մարմինների կառուցվածքը պահպանում է խորհրդային տարիների պատկերը, հիմա պետք է փոխել, որ այսօրվա պահանջներին համահունչ ու արդյունավետ լուծում տանք», -հայտարարել է Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրեն է նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայիսի 10-ին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



