«Լիդիան Արմենիա»-ն վերականգնել է Գնդեվազի ջրամատակարարումը
ОБЩЕСТВОԱմուլսարում շինարարական աշխատանքների ժամանակ մայիսի 18-ի երեկոյան վնասվել է Գնդեվազ համայնքը սնուցող ջրագծերից մեկը՝ շինարարական 7-րդ հարթակի ստորին հատվածում, ինչի հետևանքով համայնքին մատակարարվող ջրին հող էր խառնվել։ Վնասված ջրագծով ջրամատակարարումը դադարեցվել էր։ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ջրագիծն արդեն վերանորոգել է, և վթարի հետևանքները վերացված են, իսկ ջրամատակարարումը վերականգնված է։
Ինչպես տեղեկացրին «Լիդիան Արմենիա»-ից, ընկերությունը ներկայումս իրականացնում է ոռոգման ջրամբարի մաքրման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մայիսի 20-ին։Այդ ընթացքում ընկերությունը Գնդեվազ համայնքի բնակիչներին ապահովել էր խմելու ջրով։
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայցում է համայնքի բնակիչների ներողամտությունը։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



