Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«ՀՀԿ–ն նոր վարչակազմի բացերն օգտագործելով՝ հանրային անվստահություն է սերմանում». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ»–ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը:

–Նախկին իշխանությունները իրենց ցանկացած քայլ, որոշում համարում էին անսխալական՝ տպավորություն ստեղծելով, թե անսխալականության սինդրոմ ունեն և ապրում են զուգահեռ իրականությունում: Այսօր արդեն նոր իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի որոշումների վերաբերյալ նույն միտումն է նկատվում, բայց արդեն հանրության կողմից: Սա չի՞ կարող բերել նախկին վիճակի, պատմության կրկնության:

– Այդ վտանգները միշտ էլ կան: Եթե մարդիկ վարչական ու կառավարման լծակներին տիրապետելով՝ կորցնում են իրողության զգացումը, կյանքի ռիթմից ու հանրային պահանջներից հետ են ընկնում, պարզ է, որ եթե այդ թելը բաց թողեցին, մի օր դա վերադառնալու է և պատժելու իրենց: Ձեր նշած օրինակն էլ նախկին կառավարիչների մասին հենց դա է վկայում: Մարդիկ վաղուց էին կորցրել, ուղղակի այդ թելը փորձում էին պահել իրենց ձեռքին բռնի ուժով, որը հանգեցրեց սրան: Ամբողջ հանրությունը մերժեց իրենց, արհամարհեց և չթողեց որևէ տեղ, որտեղ այդ մարդիկ կարող էին իրենց հնարավորություններն օգտագործել ու իրացնել: Նույն կերպ, ցանկացած կառավարիչ, եթե փորձի նույն ճանապարհով գնալ և իրողություններին, խնդիրներին ու քննադատություններին բաց աչքերով չնայի, այդ ամենը բերելու է այսպիսի հետևանքների: 

– ՀՀԿ–ն այսօր փորձում է բացեր գտնել նոր կառավարության գործելաոճում: Այս ամենը վտանգավոր տարրեր չի՞ պարունակում, թե նրանք արդեն ընդդիմություն են և բնական է իրենց այդ վերաբերմունքը:

– Ով է ասել, որ նախկին վարչախումբը հիմա ընդդիմություն է: Ես որևէ քայլ չեմ տեսել, որը կվկայեր իր՝ ընդդիմություն լինելը: Նախկին վարչախումբը այս պահին Ազգային ժողովում ներկայացված մեծամասնությամբ է հանդես գալիս: Հիմա դա ընդդիմությո՞ւն է, թե՞ ընդդիմություն չէ: Եվ հետո, այդ մարդիկ որևէ քայլ արած չկան այս ընթացքում: Ես տեսնում եմ՝ մյուս կողմը անորոշության մեջ ինչ–որ նիստեր է անում, բայց դա ընդդիմություն չէ: Ընդդիմությունը ենթադրում է հրապարակային քաղաքական պայքար: Գուցե հիմա փորձում են հասկանալ իրենց շարքերում որքան մարդ է մնացել, որքանը՝ «հալվել»: Նախորդ բոլոր փորձերից ելնելով՝ նման կարգի քաղաքական զարգացումներ լինելու արդյունքում կարող ենք վկայել, որ նախկին վարչախումբը միշտ էլ հակազդելու հավակնություններ է ունենում, հակահեղափոխական քայլերի դիմելու ցանկություն է ունենում, վարչական լծակներն իրենց ձեռքերում պահելու խնդիր է ունենում: Այդ ամեն ինչը կա, բայց այսօրվա դրությամբ դեռևս իրենք այդ շոկային վիճակից դուրս չեն եկել:

– ՀՀԿ–ն իր դիրքերը հետ վերադարձնելու փորձեր կարո՞ղ է անել: Եթե այո՝ ինչպե՞ս կարող են վերադառնալ:

– Խնդիրը հանրային անվստահությունն անընդհատ գեներացնելն է: Հին վարչախմբի վերդառնալու միակ տարբերակը հանրային անվստահության տարածումն է նոր վարչակազմի հանդեպ: Բոլորի համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմը ունի հանրային շատ մեծ աջակցություն և հանրային ուժերով ու ժողովրդի համախմբման արդյունքում է եկել և պառալիզացրել նախորդ վարչակազմին, ստիպել, որպեսզի նրանք հրաժարական տան և լքեն իրենց պաշտոնները: Ժողովուրդն այսօր էլ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի կոչով փողոց դուրս գալ և պաշտպանել հեղափոխության նվաճումները: Դա հնարավոր չի լինի այն դեպքում, երբ հանրային անվստահությունը տեղ գտնի այս երկրում: Իհարկե, ներկա վարչակազմն ունի շատ բացեր՝ կան ոչ պրոֆեսիոնալներ, կան այն­պիսի դիրքորոշումներ, որոնց վերաբերյալ նախկինում այլ կերպ են արտահայտվել գործիչները, հիմա՝ բոլորովին այլ կերպ: Հին վարչախումբը, այդ ամենն օգտագործելով, փորձում է հանրային անվստահություն սերմանել, մյուս կողմից էլ մեդիադաշտում անհիմն կիրառում են ստի, կեղծիքի տարբեր քաղտեխնոլոգիաներ: Այդ բոլորը անվստահության խնդիրներ է ստեղծում: Բայց այդ ամբողջ գործընթացի արդյունքում նրանք կկարողանա՞ն հասնել իրենց ուզած արդյունքին, այլ հարց է: Այն, ինչի վրա իրենք խաղում են, ազդեցություն ունենում է: Բայց դա չի նշանակում, որ այդ ազդեցությունն այնքան մեծ է, որ հանրային աջակցությունը կսպառվի: Առայժմ այդպիսի բան չի նշմարվում: Հիմա իրենք որևէ քաղաքական շարժ թույլ չեն տալիս, ինչը ցույց է տալիս, որ անորոշության մեջ են, առայժմ չեն կարողանում հասկանալ՝ քաղաքական իրավիճակում իրենց դիրքը, դերը, նշանակությունը և քաղաքական պայքար մղելու գործիքները որոնք են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию