Ավետիսյան-Գյուլբենկյան խաչմերուկում ՃՏՊ-ի հետևանքով հետիոտնը վրաերթի է ենթարկվել
ОБЩЕСТВОԵրևանի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով երկու հոգի հոսպիտալացվել է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիսյան-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Mercedes և Toyota մակնիշի ավտոմեքենաները: Այդ պահին փողոցը հատող հետիոտնը վրաերթի է ենթարկվել, և Mercedes մակնիշի մեքենայի ուղևորուհին վնասվածքներ է ստացել»,- ընդգծեցին ոստիկանությունից:
Քաղաքացիները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



