Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պաշտպանական հարցերով կարծիքների բախումը հրապարակային դաշտ դուրս բերելը տեղին չէ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ վատ է վերաբերվում «Ազգ-բանակ» հայեցակարգին, ինչին արձագանքել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Վերջինս նշել է, որ հիասթափված է իր նախկին ուսանողից. «Այդքան վստահ կարծիք ես հայտնում «Ազգ–բանակ» հայեցակարգի մասին` առանց նյութին ծանոթ լինելու»: Դրան հետևեց նույն Ա. Գրիգորյանի գրառումը, որով բազում մեղքեր վերագրվեցին Վ. Սարգսյանի «թիմին»: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ շեշտեց, որ ի սկզբանե դրական է գնահատել «Ազգ–բանակ» հայեցակարգը: «Հաշվի առնելով, որ Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է, կարևոր է ռեզերվում ունենալ պատրաստված սպայակազմ, ունենալ մոտիվացված ժամկետային զինծառայող, ունենալ ուսանողներ, որոնց հնարավորություն կտրվի գիտելիքները կիրառել ԶՈՒ–ում: Ինչ վերաբերում է վերոնշյալին, ապա Վ. Սարգսյանի և Ա. Գրիգորյանի մոտեցումները տրամագծորեն հակառակ ընկալումներ են: Հիմա այդ տարըմբռնումը հրապարակային դաշտ է դուրս եկել:Կարծիքների բախումը հրապարակային դաշտ է դուրս եկել, ինչը, կարծում եմ, տեղին չէ: Նման քննարկումները սովորաբար պետք է աշխատանքային կարգով կազմակերպել և ոչ թե հանրային դաշտում: ԱԽ քարտուղարի կողմից հնչել է կարծիք, թե պետք չէ մարդկանց հայրենասիրություն սովորեցնել, ինքը վատ է վերաբերվել կոնցեպտին և այլն: Ես դժվարանում եմ մեկնաբանել նրա խոսքերը, առավել ևս, երբ այդ մտքերը հնչում են ԱԽ քարտուղարի շուրթերից, ով ի պաշտոնե պատասխանատու է առաջին հերթին երկրի անվտանգության ապահովման համար»,– ասաց նա: Փորձագետի խոսքով՝ վերոնշյալը հանրային քննարկման նյութ չէ. «Եթե կան տարըմբռնումներ, ճիշտ կլիներ, որ Արմեն Գրիգորյանը նախ ներկայացներ իր մոտեցումները սույն հարցի վերաբերյալ. միգուցե ինքն ավելի մասնագիտական գնահատականներ ունի՞, միգուցե այլ հայեցակարգ են մշակե՞լ: Հայեցակարգերն առաջին հերթին պետք է քննարկվեն մասնագիտական շրջանակներում: Չէ՞ որ հայեցակարգերում կարող են լինել նաև որոշակի գաղտնիության տարրեր կամ դրանց շուրջ գաղտնիություն պարունակող մտքեր ու սկզբունքներ: Այդ ամենից հետո միայն, եթե որոշակի նորմեր դրվեն հանրային քննարկման, կարելի է նաև այդ մասով կարծիք հայտնել»: Հայկ Նահապետյանը շեշտեց՝ «Ազգ–բանակ»–ն այլևս գաղափար չէ, այն օրենքի տեսք է ստացել. «Այս պարագայում բոլոր հարցերը պետք է քննարկել օրենքի մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու կամ օրենքը չեղյալ հայտարարելու համատեքստում: Եթե կա խնդիր, ապա ԱԽ քարտուղարը կարող է հանդես գալ այդ օրենքի մեջ փոփոխություններ անելու կամ օրենքը ամբողջովին ավելորդ համարելու տարբերակով: Այսինքն՝ սա իրավական դաշտի գործընթաց է, բայց ոչ հրապարակային»: Փորձագետն անդրադարձավ նաև հայրենասիրություն սովորեցնելու կամ չսովորեցնելու տարակարծիք դիրքորոշումներին: «Ես երկու պետության օրինակ բերեմ, որպեսզի իմ ասածները փաստարկված լինեն:  Առաջինն աշխարհում միակ գերտերության կարգավիճակ ունեցող ԱՄՆ–ն է, երկրորդը՝ թշնամիներով շրջափակված Իսրայելը, որը գտնվում է իրեն ոչնչացնել ցանկացող երկրների աշխարհագրական դիրքում: ԱՄՆ–ում երկրի հիմնը, դրոշը, հայրենիքը սիրելը դաստիարակվում է վաղ մանկությունից, կարելի է ասել՝ մանկապարտեզից: Հիմա՝ ի՞նչ է, ԱՄՆ–ն, ԱՄՆ–ի քաղաքական ղեկավարությունը չի հասկանո՞ւմ դրա կարևորությունը: Նույն հայրենասիրական դաստիարակությունը վաղ մանկուց տրվում է նաև Իսրայելում: Իսկ քաղաքացիներն, անկախ սոցիալական վիճակից, կրթական ցենզից ու սեռից, տարիքը լրանալուն պես անցնում են հայրենիքի պաշտպանության սրբազան գործին: Այդ դաստիարակությունը գալիս է օրորոցային երգերով: Մայրը իր զավակին սովորեցնում է սիրել ծնողներին, հայրենիքը և անհրաժեշտության դեպքում հայրենիքին տալ ամենաթանկը: Երկու երկրների օրինակը մեզ համար լավագույն ուղենիշն է: Այլ բան է, որ համապատասխան օրենքի մեջ կան տարըմբռնումներ և ոչ ճիշտ մոտեցումներ, կամ դրա կիրառումը դպրոցում ու մանկապարտեզում ոչ պրոֆեսիոնալ է արվում: Սա այլ հարց է: Բայց նման աշխատանք վստահաբար պետք է տարվի մի երկրում, որը 4 հարևաններից երկուսի հետ պատերազմում է: Մենք պարտադրված ենք լինել հայրենասեր: Գարեգին Նժդեհն ասում էր՝ բոլոր ազգերը հայրենասեր են, իսկ մենք պարտադրված ենք լինել ավելի հայրենասեր»,–եզրափակեց Հ. Նահապետյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию