Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Փաստաբաններին զանգահարողները Հրայր Թովմասյանի շրջապատի՞ց են. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստաբանական համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչներ հանդես են եկել նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված հայտարարությամբ՝ փաստաբան Վահե Գրիգորյանին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Հայտարարությունը բաց տեքստով դրվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Սա մի քանի փաստաբանի մտահղացումն է եղել: Ով գտել է նպատակահարմար, հայտնել է իր միանալու մասին: Իսկ նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան, Հիմք ընդունելով Ձեր 17.05.2018թ. հայտարարությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքը լսելու և թեկնածուի առաջադրումը հստակ խորհրդակցական մեխանիզմներով և ընթացակարգերով իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ՝ որպես փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ առաջարկում ենք քննարկել փաստաբան Վահե Միշայի Գրիգորյանի թեկնածությունը։ Լավատեղյակ լինելով փաստաբան Վահե Գրիգորյանի բարձր մասնագիտական և անձնական հատկանիշներին և հատկապես սահմանադրական իրավունքի և արդարադատության ոլորտի նրա բարձր գիտելիքներին՝ վստահ ենք, որ նրա ընտրությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կնպաստի Դատարանի հեղինակության բարձրացմանը և նոր որակ կհաղորդի սահմանադրական արդարադատությանը Հայաստանում։ Միևնույն ժամանակ, լիահույս ենք, որ այդ խորհրդակցական մեխանիզմներն ու ընթացակարգերը հիմնված կլինեն հավասարության, արդարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա և կապահովեն այդ գործընթացի նկատմամբ բարձր հանրային վստահությունը և Սահմանադրական դատարանի բարձր հեղինակությունը»։Որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Վահե Գրիգորյանին երաշխավորելու հայտարարությանը արդեն իսկ միացել է 228 փաստաբան: Բայց որոշ փաստաբանների, պարզվում է, զանգահարել են ինչ–որ անհայտ անձինք՝ պահանջելով հրաժարվել ստորագրությունից: Ավելին, լրատվականներում դա որակվեց որպես ճնշում... Այս մասին ահազանգել է նախագահին դիմում գրելու որոշման հեղինակներից փաստաբան Երվանդ Վարոսյանը: Նրա խոսքով՝ Վահե Գրիգորյանի թեկնածությունը պաշտպանող փաստաբաններին զանգեր են կատարվում՝ առաջարկելով հրաժարվել ստորագրություններից: Զանգեր եղել են մի քանի փաստաբանի: «Փաստ»–ի հարցին՝ տեղյա՞կ է կամ պատկերացում ունի՞, թե ովքեր են եղել զանգահարողները, Վարոսյանը պատասխանեց, որ իրեն ասել են՝ ովքեր են, բայց քանի որ իրեն չեն զանգել ու այն մարդիկ, ում զանգել են այդ խնդրանքով, չեն ցանկանում բարձրաձայնել, նա չի կարող անուններ տալ: Միևնույն ժամանակ, փաստաբանը նշում է, որ այդ անձինք որոշակի առնչություն ունեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Թե ինչու են Հրայր Թովմասյանը կամ իր մերձավոր շրջապատի անձինք անհանգստացած Վահե Գրիգորյանի հնարավոր առաջադրմամբ, փաստաբանը չգիտի: Բայց ենթադրում է, որ Հրայր Թովմասյանի համար առնվազն դիսկոմֆորտ կլինի Վահե Գրիգորյանի մակարդակի իրավաբանի հայտնվելը Սահմանադրական դատարանում: Վարոսյանը նաև հերքեց սպառնալիքների մասին լուրերը՝ նշելով, թե այդպիսի բանի մասին տեղեկություն չունի: Եղել են ընդամենը խնդրանքներ ստորագրությունները հետ վերցնելու վերաբերյալ: Մեր այն հարցին, թե քանի փաստաբանի են նման խնդրանքով զանգահարել, պատասխանեց, թե հստակ թիվ չի կարող ասել՝ հավելելով, որ եթե լիներ 1–2 դեպք, անհրա­ժեշտություն չէր տեսնի այդ մասին բարձրաձայնելու: Դիտարկմանը, թե այդ խնդրանքները հաշվի առնող ու ստորագրությունից հրաժարվողներ եղե՞լ են, Վարոսյանը պատասխանեց, որ եթե նրանք հետ վերցնեին իրենց ստորագրությունը, այդ մասին իրեն տեղյակ չէին պահի: Բայց եթե զանգում են, պատմում այդ դեպքի մասին, ուրեմն ցանկություն չունեն ստորագրություն հետ վերցնել: Այժմ նրանք սպասում են նախագահական նստավայրի արձագանքին: Ժամկետների մասին դեռևս պատկերացում չունեն: «Ինձ համար կարևորն այն է, որ ամեն ինչ լինի բաց, թափանցիկ մրցույթով: Երբ կլինի, ինչպես, ում ի վերջո կընտրեն, ես դա չեմ կարևորում: Կարևորում եմ այն, որ հանրությունը պետք է հասկանա՝ որն էր պատճառը, որ ընտրվեց այս թեկնածուն և ոչ՝ այն մեկը»,–հավելեց նա:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию