Դատավորը ժառանգությամբ բնակարան է ստացել. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիել յանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը: Հայտարարագրի համաձայն՝ Դանիել յանը նախորդ տարի 9 միլիոն 100 հազար դրամով բնակարան է ձեռք բերել: Իսկ տարեկան եկամուտներից պարզ է դառնում, որ այդ բնակարանը նա ստացել է որպես ժառանգություն: Բնակարանի ձեռք բերումից բացի նրա եկամուտները գոյացել են 9 միլիոն 339 հազար դրամ աշխատավարձից ու 7 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից: Իսկ դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 500 հազար դրամ ու 22 հազար ամերիկյան դոլար: Կինը՝ Մառա Մարգարյանը, ունեցել է 3 միլիոն 986 հազար դրամի եկամուտ, որը նրա աշխատավարձն է, և 7 միլիոն 900 հազար դրամ ու 33 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում