Մարտական դիրքում ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՄայիսի 22-ին ժամը 13:30-ի սահմաններում Հայաստանի հարավարեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Մարտին Խաչատրյանը զորակոչվել է 2017 թվականին, Գյումրիի զինկոմիսարիատից:
Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



