Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նաիրա Զոհրաբյան. «Հանրապետականները բարոյաֆինանսաիշխանական փաթեթային ճգնաժամի մեջ են». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը ու դրանք համեմատելով հայտնաբերված կո­ ռուպցիայի դեպքերի հետ, համարում է, որ ծիծաղելի արդյունքներ ունենք: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը 2017–ի կառույցի գործունեությունը ներկայացնելու ժամանակ հայտարարել էր, որ անցյալ տարի հայտնաբերվել է կոռուպցիայի 163 դեպք, որից 43–ին պաշտոնյաներ են մասնակից եղել: «Հայտարարագրերից երևում է, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող ոչ քաղաքական պաշտոնյաներ ենք տեսնում, որոնց հայտարարագրերին կնախանձեին անգամ արաբական շեյխերը: Մենք հասկանում ենք, որ նախորդ իշխանությունը որպես դեմոկրատիայի դրսևորում ներկայացրեց ապօրինի հարստացման դեմ օրենքը, որը, բնականաբար, չէր կարող գործել նախորդ իշխանության ժամանակ այն պարզ պատճառով, որ Հայաստանի իրավական համակարգը «կրյուչոկով» կախված է եղել նախագահական նստավայրից: Հիմա հարցս շատ պարզ է` ե՞րբ են ուսումնասիրվելու հայտարարագրերը», – ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարցրել էր Ն. Զոհրաբյանը: «Փաստ»–ի հետ զրույցում Նարիրա Զոհրա­ բյանը, խոսելով նախկին պաշտոնյաների կուտակած հարստության մասին՝ նշեց, որ ինքն իրականում խոսել է շատ պարզ երևույթների մասին: «Հայաստանի անկախացումից ի վեր և հատկապես Հանրապետական կուսակցության իշխանության գալուց հետո դատաիրավական համակարգը ոչ միայն այլասերվել է,  այլև քառատակ ծալված և դրված է եղել մեկ տեղում, մեկ մարդու՝ նախագահի նստավարում, նախագահի աթոռի տակ: Եվ բոլոր որոշումների գերակշիռ մեծամասնությունը դատավորներն իրականացրել են նախագահականի զանգով: Սա փաստ է»,–ասաց Ն. Զոհրաբյանը: Պատգամավորը, համեմատելով բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ներկայացված հայտարարագրերն ու իրենց իրական ունեցվածքը, հանգել է այն եզրակացության, որ դրանք հիմնականում ձևակերպված են եղել իրենց «ազգականների, զոքանչների, զոքանչների քեռիների» անուններով: Ինչ վերաբերում է «Ապօրինի հարստացման» մասին օրենքին, ապա Ն. Զոհրաբյանի կարծիքով, եթե այս իշխանությունը մնար, այն այդպես էլ չէր գործելու: «Նախորդ հանցավոր իշխանությունը չէր կարող իր դեմ օրենք ընդունել: Սա փաստ է: Եվ ամենակարևորը: Ես խոսել եմ շատ պարզ բաների մասին, և հետաքրքիր է, թե ինչ–որ մեկը վերջապես զբաղվելո՞ւ է այն հարցով, թե ինչպես կարող էր քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնյան, օրինակ՝ նախարարը, որը ստանում է այնքան աշխատավարձ, որքան ԱԺ պատգամավորը, աստղաբաշխական չափերի հասնող ունեցվածք ունենալ: Սա բացահայտ կոռուպցիա է: Եվ խոսքը չի վերաբերում մեկ կամ երկու անձի, այլ խոսքը տասնյակ և գուցե հարյուրավոր անձանց մասին է, ովքեր սեփական պաշտոնը և իշխանության մեջ սեփական դիրքը տարիներ շարունակ օգտագործել են ժողովրդին հարստահարելու, թալանելու, սեփական ունեցվածքը բազմա­ պատկելու համար: Եվ մինչ օրս ինչ որ արվել է, եղել է իմիտացիա և էժանագին վոդևիլ ու էժանագին շոու: Ես նաև ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք պետական համակարգը, որտեղ գործող դատավորների գերակշիռ մեծամասնության մեջ սպանել են քաղաքացուն, իրավաբանին, մասնագետին և նրան դարձրել են կամակատար, ի վիճակի՞ է այլևս դատական վճիռ կայացնելու ժամանակ մտածել ու գործել անկախ և հաշվետու լինել բացառապես օրեն­քի առաջ: Սա կարևոր խնդիր է, որի շուրջ պետք է մտածենք»,–ասաց Ն. Զոհրաբյանը: Խոսելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և այլ հանրապե­տականների կողմից վերջին շրջանում հաճախ հնչեցվող ոչ կոռեկտ ռեպլիկների մասին՝ Ն. Զոհրաբյանն ասաց. «Պետք է հասկանալ, որ Հանրապետական կուսակցությունը գտնվում է լրջագույն բարոյաֆինանսաիշխանական փաթեթային ճգնաժամի մեջ, ուստի իրենցից յուրաքանչյուրի ո՛չ ադեկվատ և ո՛չ կառավարելի ռեակցիաներին ես անձամբ ըմբռնումով եմ մոտենում: Ես մարդասեր եմ»,–խոսքը եզրափակեց պատգամավորը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию