Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի մասին
СПОРТ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» նոր գլխավոր մարզչի մասին:
«Դժվար էր հրաժեշտ տալ Վենգերի, չնայած որ 6 ամիս եմ աշխատել իր հետ: Բայց բարձր տպավորություններ ստանա նրանից, թե որպես մարզիչ, թե որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին: Չնայած դեռ չեմ շփվել, չգիտեմ նրան, բայց հույս ունեմ «Արսենալ»-ին նոր բարձունքի կհասցնի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց իսպանացի մասնագետ Ունաի Էմերին: Մասնագետը «զինագործների» հետ կնքել է 3 տարվա պայմանագիր տարեկան 5 միլիոն ֆունտ աշխատավարձով: Ունաի Էմերին այս մրցաշրջանի վերջին հեռացել է ֆրանսիական ՊՍԺ-ի մարզչի պաշտոնից: Ունաի Էմերին մինչ այս մարզել է իսպանական «Լորկա Դեպորտիվան», «Ալմերիան», «Վալենսիան», «Սեւիլիան» ու Մոսկվայի «Սպարտակը»: