Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Վահան Արծրունին՝ մոլի ռեժիմական մտավորականների, վերագնահատումների և օրենքի գերակայության մասին. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երգիչ, երգահան Վահան Արծրունին «Փաստ»–ի հետ խոսել է նոր իշխանությունարվեստագետ կապի, մշակույթի նոր նախարարի ու հասարակական գործիչների, արվեստագետների նախաձեռնությանը, որը վերածվել է ֆլեշմոբի:

Չմիջնորդավորված կապ պետք է լինի

Մտավորական–իշխանության միջև ուղղակի կապ պետք է լինի: Այսինքն՝ չմիջնորդավորված կապ: Ես ապագայում հենց այդ ֆորմատի մեջ էլ պատկերացնում եմ հարաբերությունները: Հարաբերություններ, որոնք միջնորդավորված չեն լինի ո՛չ նախարարության սեգմենտով, ո՛չ էլ մնացած բյուրոկրատական և ադմինիստրատիվ կառույցների պարույրներով և սրամիտ հորինվածքներով: Ուղղակի կապ և մաքսիմալ պարզություն և թափանցիկություն:

Մտավորականություն հասկացության շուրջ բացասական երանգները

Մտավորականության մի շերտ կար՝ շատ հայտնի ու ոչ այդքան հայտնի մարդիկ, ովքեր իրենց գոյությունն արվեստի ու մշակույթի մեջ առանց իշխանություններին հնարավորինս մոտ լինելու չէին պատկերացնում: Նրանք այդ գոյության համար ցուցաբերում էին իրենց լոյալությունն իշխանությունների նկատմամբ: Վերջին տարիների ընթացքում հասարակությունը ցույց տվեց իր բացասական դիրքորոշումը մտավորական հասկացության շուրջ: Այդ բացասական ընկալումը պայմանավորված է հենց այդ՝ ոչ այնքան մեծ, բայց երևացող գործիչների «օգնությամբ»: Իրավիճակը շատ հեշտ է շտկել, որովհետև մտավորականությունը, որպես խավ, իր բնույթով ծառայում է հանրությանը և հասարակությանը: Մենք կտեսնենք, որ այդ որակները և այդ արժեհամակարգի կրիչներն ինչպես են ի հայտ գալու, և ինչպես է փոխվելու հանրության վերաբերմունքը՝ դեպի միանշանակ գնահատականը մտավորականության հանդեպ: Մենք հարգում ենք ուսուցչին, բժշկին, արվեստագետին: Մենք պետք է վերադարձնենք այդ համակրանքը, պատկառանքն ու հպարտությունը, որպեսզի մտավորականությունն էլ, որպես խավ, իր հիմնարար բովանդակությամբ լցվի: 

Վերագնահատում են անցած տարիների սխալները

տարիների սխալները Պետք է տարբերակել երևույթները: Կան մտավորականներ, որոնք ներքին մղումով են սլանում դեպի իշխանության: Բայց խեղաթյուրված արժեհամակարգի տեր մարդիկ առկա են ոչ միայն մտավորականության շերտի մեջ, այլև մյուս ոլորտներում: Տարանջատել ու ասել, գիտեք՝ մտավորականության այս մասը ռեժիմին մոտ էր, հիմա փորձում են քամելեոնի պես փոխել գույնը և կատարել իրենց հեղափոխական քայլը, մի քիչ սխալ կլինի, որովհետև մարդիկ ինքնադրսևորվում են ժամանակի ընթացքում: Մենք տեսնում ենք մոլի ռեժիմական մտավորա­կաններ, որոնք մինչ օրս չեն դադարում հավատարիմ լինել թե՛ նախկին ռեժիմին և թե՛ նրա որոշ պերսոնաժներին: Բայց մենք տեսնում ենք մտավորականների մի հսկայական շերտ, որը վերագնահատում է անցած տարիների սխալները և ճիշտ կերպ ինքնադրսևորվում նոր պատմական իրավիճակում: Սա առողջ ու ողջունելի երևույթ է:

Արվեստագետների համար օրենք է պետք

Առաջին խնդիրը արվեստագետ, ստեղծագործող անձ ու պետություն հարաբերություններն օրենքի դաշտ բերելն է: Պետք է ընդունվի օրենք, որը կհամակարգի այդ հարաբերությունները: Օրենքը պետք է նկարագրի ստեղծագործողի քաղաքացիական կարգավիճակն իր բոլոր առավելություններով և բոլոր պարտականություններով: Օրինակ՝ նման կարգավորում կա լրագրության բնագավառում: Դուք պաշտպանված եք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով, որտեղ նկարագրված են նաև ձեր իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև՝ պետության երաշխիքները: Նման օրենք պետք է ընդունվի նաև արվեստի ու մշակույթի դաշտում գործող ստեղծագործողների համար, որի առանցքում պետք է լինի ստեղծագործող անձը: Երկրորդ առաջնահերթ խնդիրը հետևյալն է. շատ կարևոր է հասկանալ, թե մշակութային գլոբալ պրոցեսի մեջ ինչ հսկայական նշանակություն ունի երկրում ազատ արվեստագետների ֆունկցիան: Այդ արվեստագետների համար ստեղծել առավել բարենպաստ հնարավորություններ թե՛ զարգացման և թե՛ ստեղծագործությունների և իր արվեստը ներկայացնելու համար: 

Աջակցության ֆլեշմոբն ու կառավարության արձագանքը

Նախարարի հետ հանդիպում եմ ունեցել: Իմ տպավորությունները շատ դրական են: Երևի տեղյակ եք, որ հազարավոր մտավորականներ և արվեստագետներ, նրանց թվում՝ նաև ես, Facebook սոցիալական ցանցում երաշխավորել ենք, որ «պատրաստ ենք 100 օր մասնագիտական բոլոր կարողությունները հասարակական կարգով ի սպաս դնել կառավարությանը՝ հանուն ՀՀ–ի»: Կառավարությունից արձագանք արդեն կա: Վարչապետի հետ հանդիպման առաջարկ է եղել, որը տեղի կունենա այսօր՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Առհասարակ, մենք այս պրոցեսները պետք է դիտարկենք դինամիկ զարգացման ընթացքի մեջ: Եվ, անկեղծ ասած, այդ հարաբերությունների դինամիկան, թափանցիկությունն ու ազնվությունը ինձ շատ է գոհացնում: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию