Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արա Պապյան. «Թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բիշքեկյան զինադադարը ստորագրել է երեք կողմ՝ Լեռնային Ղարաբաղը, Հայաս­ տանը և Ադրբեջանը, յուրաքանչյուրն իր զորքերի հրամանատարի մակարդակով: Սա նշանակում է, որ Հայաստանն այդ պահից ի վեր դե յուրե եղել է հակամարտության կողմ, «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արա Պապյանը: «Իմ կարծիքով, Հայաստանն անգամ պատերազմող կողմ է եղել, թեև Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարում էր, որ Հայաստանը պատերազմող կողմ չէ: Այդ դեպքում հարց է ծագում՝ եթե մենք պատերազմող կողմ չենք եղել, ապա ինչո՞ւ ենք զինադադարի պայմանագրի տակ ստորագրել: Հետագայում արդեն, բուդապեշտյան և մյուս բոլոր փաստաթղթերում Հայաստանը ներկայացվել է որպես հակամարտող կողմ»,–ասաց դիվանագետը: Նրա կարծիքով, հիմա էլ մեկ այլ խնդիր է առաջացել: Ստացվում է, որ Հայաստանը Ադրբեջանի դեմ հակամարտող միակ կողմն է մնացել, իսկ Լեռնային Ղարաբաղն ընդհանրապես չկա, քանի որ որևէ կերպ ներկայացված չէ: Եվ եթե այն ժամանակ գոնե համայնքային մակարդակով ներկայացված էր, ապա հիմա դա էլ չկա: Նա խաբեություն է համարում նաև այն, երբ ասում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան: «Արցախը, որպես պետական կամ վարչական միավոր, երբեք ներկայացված չի եղել: Դրա փոխարեն ներկայացված է եղել միայն Արցախի հայ համայնքը, քանի որ ձևակերպումներն են այսպիսին եղել՝ «ԼՂՀ ընտրովի մարմինները և այլ ներկայացուցիչներ»: Եվ «ընտրովի մարմիններ» անվան տակ դե ֆակտո որպես պետություն ներկայացված է եղել ԼՂՀ իշխանությունը, իսկ «այլ մարմիններ» արտահայտությամբ էլ ներկայացված են եղել այդ տարածքի ներկայացուցիչները»,–ասաց Ա. Պապյանը: Մինչ Կանադայում արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելը, ՀՀ ԱԳՆ–ում երկար տարիներ տարբեր վարչություններում և դիվանագիտական ծառայություններում աշխատանքային կենսագրություն ունեցող Պապյանը տեղեկացրեց նաև, որ Արցախը բանակցություններից դուրս մնաց, քանի որ Ռ. Քոչարյանը համարեց, որ իր ներկայությունը բավարար է: «Չեմ կիսում նաև այն մոտեցումը, որ հարցի լուծումը միայն Արցախի անկախության միջոցով պետք է իրականացնել: Դա ոչ թե հարցի լուծում է, այլ հարցի ավելի բարդացում: 88 թվականին այդ մասին խոսել ենք և ներկայացրել, որ հարցի լուծումը Արցախի միացումն է Հայաստանի Հանրապետությանը: Եվ դրան այլընտրանք չկա, իսկ մնացածը խոսակցությունների դաշտում են»,– ասաց Ա. Պապյանը: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դա էսկալացիայի հերթական առիթ չի դառնա և ավելի չի բարդացնի բանակցային գործընթացը, դիվանագետը, հիշեցնելով 2016 թվականի ապրիլ յան պատերազմը, հարցրեց, թե Հայաստանը մինչ այդ իր նշած քայլերից որևէ մեկն արե՞լ էր: «Ավելին, Հայաստանը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ապա մենք կճանաչենք Արցախի անկախությունը: Բայց Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ, իսկ մեր կողմից ոչինչ չարվեց: Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ ընդամենը քամի և ատամների կռճտոց: Եթե մենք չշեղվեինք մեր ուղուց և Հայաստանի և Արցախի միավորման հարցը մնար օրակարգում, աշխարհը մեզ ստիպված կլիներ ճանաչել Արցախի հետ միասին, բոլոր միջազգային կառույցներին մենք ինտեգրվելու էինք Արցախի հետ միասին, և այլն: Հիմա ես կարծում եմ, որ մենք առաջիկայում կարող ենք միավորման քայլեր անել, առանց այդ մասին հայտարարություններ անելու: Եվ այն վիհը, որը գոյացել է Հայաստանի և Հայաստանի մեկ այլ մարզ համարվող Արցախի միջև, մի փոքր կհաղթահարվի»,–ասաց Ա. Պապյանը: Նա նաև ընդգծեց, որ առաջիկա ընտրությունների կարևորագույն հարցերից մեկը լինելու է Արցախի հարցը: Եվ ստացվում է, որ մենք մեր ընտրությունների ժամանակ առանց արցախցու մասնակցության Արցախի հարցն ենք քննարկելու: «Այսինքն, մենք այստեղ Արցախի հարցն ենք քննարկում, իսկ նրանք մեր իշխանությունների ձևավորման հարցում չեն կարո­ ղանում իրենց ասելիքն ասել: Ստացվում է, որ Արցախը զրկված է և՛ բանակցությունների ժամանակ իր ձայնը բարձրացնելու իրավունքից, և՛ ընտրությունների ժամանակ սեփական դիրքորոշումն արտահայտելու իրավունքից: Եվ շատ ավելի կարևոր է, որ արցախցին մասնակցի մեր ընտրություններին, այսինքն՝ իր մասնակցությունն ունենա այն իշխանությունների ձևավորմանը, որից կախված է իր ապագան, քան բանակցությունների ժամանակ ձևականորեն սեղանի շուրջ նստի»,–համոզված է դիվանագետը: Նրա կարծիքով բանակցային գործընթացին Արցախը որպես պետություն չի կարո­ղանա մասնակցել թեկուզև այն պատճառով, որ այն դե ֆակտո և դե յուրե Հայաստանի Հանրապետության մասն է, և բոլորը դրա մասին գիտեն: «Միամտություն է մտածելը, որ եթե աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը, ապա դա կարող է Արցախի անվտանգության բարձրացման հարցում երաշխիք լինել: Եթե նույնիսկ Ադրբեջանը ճանաչի Արցախը, որի դեպքում, ըստ մադրիդյան սկզբունքների, մենք պետք է հողեր հանձնենք, ապա դա ավելի վատ կլինի, քանի որ ազատագրված հողերն են Արցախի անվտանգության երաշխիքները, ոչ թե Արցախի ճանաչման փաստաթուղթը: Եվ եթե նոր ձևավորված դիրքերից ադրբեջանական տանկերը հարձակման անցնեն, իսկ մենք Արցախի թուղթը բռնած վազենք նրանց ընդառաջ, այդ թուղթը չի կանգնեցնելու նրանց տանկերի առաջընթացը»,–ասաց Ա. Պապյանը: Նրա կարծիքով, դրանից բացի, հայկական դիվանագիտությունը իր հղումները ոչ թե պետք է վերջին 20 տարիների կամ նույնիսկ բիշքեկյան համաձայնագրին անի, այլ 1918 թվականի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների սահմանների ձևավորմանը, որի ժամանակ բոլորի հավակնությունները չէ, որ ճանաչվեցին միջազգային հանրության կողմից: «Հետագայում՝ 1920 թվականի փետրվարի 24–ին, Ազգերի լիգան առաջարկեց, թե որը պետք է հայաստանաադրբեջանական սահմանը լինի, բայց դրա իրագործման ժամկետը սահմանվեց Վիլսոնի իրավարար որոշումից 100 օրը, բայց քանի որ Վիլսոնի վճիռը կայացվելուց հետո 100 օր ժամանակ չեղավ, որպեսզի Հայաստան–Ադրբեջան սահմանը որոշվի, այդ հարցը այդպես էլ մնաց չամրագրված: Եվ հիմա մենք պետք է վերադառնանք միջազգային որոշումներին և պարզենք, թե Հայաստանի սահմաններն ի սկզբանե ինչպես են որոշված եղել, որովհետև Սովետական Հայաստանը և Սովետական Ադրբեջանը 11–րդ Կարմիր բանակի կողմից օկուպացված տարածքների վրա, անօրինական մարմնի՝ Կավբյուրոյի կողմից անօրինական ձևով վարչական սահմաններ են ստեղծել: Ուստի բոլոր այն հղումները, որոնք արվում են, չի կարող վերաբերել բոլոր այն ներպետական վարչական սահմաններին, որոնք ստեղծվել են ոչ թե Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով, այլ դրանից առաջ: Եվ դրանք պետք է վերանայվեն: Այսինքն, այստեղ միֆերից բաղկացած մի մեծ հանգույց կա, որը պետք է վերանայել, և հիմա մենք խնդիր ունենք Արցախի հիմնահարցի արմատական վերանայման և վերափոխման ու այն միջազգային իրավունքի հիման վրա լուծելու և ոչ թե ներպետական վարչական սահմաններն ընդունել որպես օրինական և դրա շուրջ բանակցել»,– համոզված է դիվանագետը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию