«Յուվենտուսի» նախագահն առաջարկում է փոխել ՉԼ-ի ձևաչափը
СПОРТ«Յուվենտուսի» և եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Անդրե Անիելին առաջարկել է փոխել Չեմպիոնների լիգայի ձևաչափը.
«Մենք բոլորս էլ ցանկանում ենք ավելի շատ միջազգային հանդիպումներ և ավելի քիչ խաղեր ներքին առաջնություններում: Սրա հետ կապված մենք նոր առաջարկ ենք ներկայացնելու»,- Անիելիի խոսքերը մեջբերում է «The Guardian»-ը:
Թուրինյան ակումբի նախագահը հայտնել է, որ ըստ նոր ձևաչափի` Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցող 32 թիմերը 8 խմբի բաժանվելու փոխարեն կբաժանվեն 4-ի: Դա կթույլատրի ակումբներին 14 հանդիպում անցկացնել խմբային փուլում:
«Ակումբները, որոնք կմասնակցեն ՉԼ-ին, հնարավորություն կունենան ներքին առաջնություններում հայտավորել Մ21 և Մ23 տարեկանների թիմերից վեց ֆուտբոլիստների: Իհարկե, այս ամենը դեռևս նախագիծ է, որը պետք է ներկայացնենք»,- ասել է Անիելին: