Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ավտորիտարիզմի, ընտրակաշառքի ու քաղաքացիական գիտակցության միջև. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդու քաղաքացիական, իշխանություն ձևավորելու և մյուս բոլոր հիմնարար իրավունքների պարբերաբար ոտնահարումներն էին, որ հանգեցրին ժողովրդի ընդվզմանը: «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը: «Երկիրը չէր կառավարվում ըստ Սահմանադրության, և իշխանություն ունեցող խումբը ուզուրպացրել էր իշխանությունը հակասահմանադրական կերպով: Սա բավարար չհամարելով՝ ցանկացել է նաև անձակենտրոն կոշտ ավտորիտարիզմ հաստատել: Իսկ Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնի շուրջ խոստումը դրժելու փաստը էլ ավելի սրեց իրավիճակը: Մարդիկ մտածեցին, որ համբերության բաժակը լցվել է, և այդ հանրային տրամադրություններն արդյունավետ կերպով սպասարկող նախաձեռնություն ձևավորվեց»,– ասաց քաղաքագետը: Դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակն այլ մեղավորներ չունե՞ր, քաղաքագետը պատասխանեց. «Խոսակցությունները, թե նաև հասարակությունն ուներ իր մեղքի բաժինը, բովանդակություն չունեն: Ինչո՞ւ, որովհետև աքսիոմա է. եթե որևէ երկրում հաստատված է ավտորիտար համակարգ, ապա առնվազն հասարակության մի հատվածի համար այդ համակարգի գոյությունը կենաց մահու խնդիր չէ: Այսինքն՝ այդ մի հատվածը համակերպվել է այդ իրավիճակի հետ, ընդունել խաղի կանոնները: Չի կարելի առանձին խոսել այն հարցերի վերաբերյալ, թե, օրինակ, ժողովուրդն ունի իր մեղքի բաժինը կամ ով էր ավելի շատ մեղավոր, ով՝ ավելի քիչ»,– ասաց նա՝ հավելելով, որ եթե կա ավտորիտարիզմ, ուրեմն կա նաև այդ համակարգը թեկուզև լռել յայն սպասարկող հասարակության ինչ–որ մի հատված: «Շատ շատերը, որոնք մասնակցում էին դիմադրության ակցիաներին, հատկապես երկրորդ՝ ավարտական փուլում, ընտրակաշառք են վերցրել, նրանցից շատերը այս կամ այն կասկածելի անօրինական գործարքների մասնակից են եղել, և դրանով իսկ հեշտացրել և նպաստել են ավտորիտար համակարգի ամրապնդմանը: Եվ երբ նրանք դուրս են եկել փողոց ու սկսել են դիմադրությանը մասնակցել, հասկացել են, որ այն գործելաոճը, որն իրենք որդեգրել են նախկինում, արատավոր է, որևէ մեկի համար շահեկան չէ: Անգամ իրենց, որովհետև, միևնույն է, իրենք տուժում են: Երկրորդը՝ տեսել են, որ իրավիճակ փոխելու հնարավորություն կա: Իրենք՝ ի դեմս այդ դիմադրության, տեսել են ուժ և միացել են այդ ուժին»,–նշեց քաղաքագետը: Վերջինիս համոզմամբ՝ հասարակական գիտակցության առողջացման գործընթացը սկսվել է հենց շարժման ընթացքում. «Շատ շատերը վերանայել են իրենց մոտեցումները, զղջացել իրենց արարքների համար և հասկացել են, որ անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ: Բայց սա չի նշանակում, որ շարժման բոլոր մասնակիցները հավասարաչափ ու բարձր քաղաքացիական գիտակցության տեր մարդիկ են: Չի նշանակում, որ շարժման բոլոր մասնակիցներն այսօր կամ վաղը միշտ դրսևորելու են բարձր քաղաքացիական պահվածք ու դիրքորոշում: Առաջին իսկ գայթակղության դեպքում նրանք կարող են վերադառնալ իրենց հին գործելակերպին: Իսկ դա նշանակում է, որ հասարակության այն հատվածը, որի համար ժողովրդավարական մտածելակերպն ու վարքը խորքային համոզմունքներ են, պետք է փորձի համատեղ ջանքերով, առանձին–առանձին աշխատանք տանել հանրության այն շերտերի հետ, որոնց շրջանում այդ քաղաքացիական գիտակցությունը թույլ է: Սա, իհարկե, մեկ օրվա փոփոխություն չէ, բայց, ըստ իս, այդ գործընթացն արդեն սկսվել է: Բայց մարդկանց կրթելով հարցը չես կարող լուծել. ինչպե՞ս անել, որ նրանց գիտակցությունը կտրուկ փոխվի ու դառնա կայուն քաղաքացիական գիտակցություն: Այուամենայնիվ, միշտ էլ կգտնվեն մարդիկ ու մարդկանց խմբեր, որոնք ունակ չեն լինելու իրենց մեջ ամրապնդել քաղաքացիական գիտակցությունը»: Էդգար Վարդանյանի խոսքով՝ միակ լուծումը ժողովրդավարական ինստիտուտների հիմնումն է. «Սա կհանգեցնի մի իրավիճակի, երբ առանձին դեպքերում մարդկանց քաղաքացիական ցածր գիտակցությունը չի խանգարի երկրի զարգացմանը: Մեր միակ հույսը չպետք է լինեն մարդիկ, ովքեր նոր իշխանության մաս են կազմել:Այդ ինստիտուտների հիմնադրումն առաջնային հարց պետք է լինի, քանի որ դրանք ի չիք են դարձնելու սուբյեկտիվ գործոնը և թույլ չեն տալու, որ առանձին մարդկանց ոչ ժողովրդավարական վարքը խանգարի երկրի զարգացմանը»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию