Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարել. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին տարբեր մակարդակներում քննարկվում է 12–ամյա կրթությունից կրկին 10–ամյա կրթության անցնելու հնարավորությունը: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Փաստ»–ի հետ զրույցում բերեց փաստարկներ, համաձայն որոնց՝ 10–ամյա համակարգին անցնելն, ըստ նրա, անիմաստ է: «Ես հետ գնալու իմաստ չեմ տեսնում: Բացի այն, որ անցումը կարող է բերել ուսուցիչների մոտ տասը տոկոսի կրճատմանը, փորձ է արվելու նաև այդ ամբողջ բովանդակությունը խցկել տասը տարվա մեջ: Իմ դիրքորոշումը հետևյալն է՝ կարևորը կրթության տևողությունը չէ, այլ՝ կրթության որակն ու բովանդակությունը: Կարևորը լավ կրթությունն է: Մեր խնդիրը պետք է լինի լավը դարձնել 12–ամյա կրթությունը: Եթե նպատակը 12–ամյա կրթությունից անցումն է 10– ի, ապա մենք 12–ամյա վատ կրթության փոխարեն կարող ենք ունենալ 10–ամյա վատ կրթություն: Սա առանձնապես բան չի փոխի: Պետք չէ ֆիքսվել կրթության տևողության վրա: Եթե հիմա ամբողջ աշխարհում 12– ամյա կրթություն է, ինչո՞ւ այդ հարցում օրիգինալ լինենք»,–ասաց փորձագետը: Վերջին շրջանում դրամահավաքների մասին ահազանգեր են հնչում, նամակներ հրապարակվում, որոնց նաև ընթացք է տրվում: Արդյո՞ք խնդիրներն ավելի խորքային չեն և պայքարի տեսանկյունից պե՞տք չէ արդյոք ավելի համակարգային ու բովանդակային դաշտ դուրս գալ: Հարցադրումներին արձագանքելով՝ Սերոբ Խաչատրյանը նախ նկատեց՝ նույն դրամահավաքը հենց բովանդակային խնդրի հետևանք է: «Մասնավորապես, 9–րդ և 12–րդ դասարաններում ինչո՞ւ են հատկապես այս սեզոնին գումար հավաքում, որովհետև եթե Հայաստանում օբյեկտիվ քննություններ անցկացնենք, ապա 9–րդ և 12–րդ դասարանցիների կեսը կտրվելու է այդ քննություններից: Դրա համար շատ ծնողների ձեռնտու է ինչ– որ գումար տալ, որի մի մասը միջոցառում ների, մյուս մասն էլ քննության ժամանակ դպրոցի բարեհաճ վերաբերմունքին արժանանալու համար է: Սա հին «ավանդույթ» է: Եթե ուսուցիչները քննության ժամանակ չօգնեն երեխաներին, նրանց կեսը կկտրվի առնվազն մեկ առարկայի քննությունից: Դպրոցներ կունենանք, որ աշակերտների առնվազն 80 տոկոսը կկտրվի քննությունից: Դրա համար «էժան մոդել» է՝ եկե՛ք տեղում հավաքենք գումարը: Եթե քննություններն անցկացվեն օբյեկտիվ, ապա ծնողների վրա ամեն ինչ ավելի թանկ կարող է նստել: Այդ պարագայում 9–րդ դասարանում երեխային պետք է մի քանի առարկա պարապել տան, որպեսզի ինքնուրույն ստանան քննությունները»,–նշեց նա՝ հավելելով, որ կրթության ոլորտում առկա կոռուպցիան միայն ինչ–որ անձանց կամայականությունը չէ: «Այն համակարգային խնդիրների հետևանք է՝ ցածր աշխատավարձեր, կրթության ցածր որակ և այլն: Ես շատ կուզենայի, որ այս օրերին մենք կենտրոնանայինք համակարգային լուծումների վրա, որովհետև ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պետք է պայքարենք: Եթե մենք դրամահավաքի դեմ այսպես պատերազմ անենք, ապա այդ դրամահավաքը անհատական մակարդակի կիջնի: Այսինքն՝ այլևս ոչ ոք դպրոցում, ծնողական խորհրդի նիստին գումար հավաքելուց չի խոսի: Անհատական կամ փոքր խմբերով կայցելեն դասղեկի տուն, իրենց նվերը կհանձնեն ու վերջ՝ դե հիմա բռնեք: Ի՞նչ ենք անելու, դասղեկների ու տնօրենների տանը պետք է գաղտնալսող սարքեր դնե՞նք: Ընդ որում, այդ մոտեցումը բուհական համակարգում վաղուց է գործում, երբ ուսանողի ծնողն այցելում է դասախոսի տուն: Իհարկե, հիմա այս մոտեցումը նվազել է, բայց բավականին հին ձև է դասախոսի տուն գնալը»,–ընդգծեց մեր զրուցակիցը: Վերոնշյալ արատավոր երևույթները բացառելու համար Սերոբ Խաչատրյանը մի քանի առաջնահերթ խնդիր առանձնացրեց. «Նախ՝ կրթության բովանդակությունը պետք է հետաքրքիր լինի, ուսուցիչները պետք է արդյունավետ դասավանդեն, որպեսզի երեխաների մոտ սովորելու ցանկություն առաջանա, այլ ոչ թե թվանշանի պաշտամունք: Երեխան ոչ թե գնահատական ստանալուց, այլ սովորելուց պետք է հաճույք ստանա: Բացի նշվածներից, պետք է ուսուցիչներին աջակցություն ցույց տալ: Մենք կողքից հեշտ ենք խոսում, բայց պատկերացրեք՝ ուսուցիչն աշխատում է 50–60 հազար դրամ աշախատավարձով, ինչը շատ ցածր է»: Փորձագետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի հայրենասիրությունը դաստիարակելու կամ չդաստիարակելու մասին, որի շուրջ նաև բանավեճ էր ծավալվել: «Պետք է դաստիարակել, բայց դաստիարակության հիմքում պետք է լինի օրինակը և ոչ թե քարոզը: Դաստիարակել, իհարկե, պետք է, բայց ոչ թե ասել՝ սա արեք, այն արեք: Դու ինքդ պետք է այնպես անես, որպեսզի բոլորը քո պես վարվեն»,–եզրափակեց փորձագետը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию