Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան
ОБЩЕСТВОՄայիսի 26-ին, ժամը 03:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող ձայնային ազդանշանների տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ բռնկվել է կետում կայանած ավտոմեքենան, պոկվել են կետի երկաթյա դռները (մոտ 6 քմ). տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:01-ին, մարվել՝ 04:03-ին: Մասամբ այրվել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը եւ կետի տանիքի կախովի առաստաղը (մոտ 30 քմ):
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



