Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին
ОБЩЕСТВОՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը մաղթել է Վրաստանի վարչապետին քաջառողջություն եւ հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ, իսկ Վրաստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ ներկայիս երկկողմ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակն այսուհետեւ եւս կծառայեն ի շահ մեր պետությունների»,-ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



