Արտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա (Ֆոտո)
ОБЩЕСТВОԱյսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 հասցեի դիմաց, ԶԻԼ 130 մակնիշի 12 ՍՍ 769 համարանիշի ավտոմեքենայի վրա տեղադրված վերամբարձ կռունկի վերամբարձիչը կոտրվել եւ ընկել է այդ պահին փողոցով անցնող թիվ 35 երթուղին սպասարկող Գազել մակնիշի 1990 Տ համարանիշի ավտոմեքենայի վրա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։ Իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պարզապես հրաշք կարելի է համարել, քանի որ Գազելի մեջ եղել է 20 ուղեւոր ու երջանիկ պատահականություն է, որ զոհեր եւ վիրավորներ չեն եղել։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Во Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрд
3
Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»
4
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
5
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»



